Տեղի է ունեցել Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 8-րդ հանդիպումը
Բրյուսել, 30 մայիսի, 2017 2017 թվականի մայիսի 29-ին Բրյուսելում կայացավ Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության ամենամյա հանդիպումների 8-րդ փուլը: Եվրոպական միությունն ու Հայաստանը ողջունեցին Հայաստանում մարդու իրավունքների խթանման ուղղությամբ ձեռք բերվող շարունակական առաջընթացը: ԵՄ-ն համակարծիք է Վենետիկի հանձնաժողովի հետ առ այն, որ ՀՀ նոր Սահմանադրությունը դրական զարգացում է, և […]