Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Վոլոդյա Ավետիսյանին պայմանական վաղաժամկետ ազատելման դիմումի մերժումը բողոքարկվել է վերաքննիչ դատարան

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը ընդունել է վարույթ վերաքննիչ բողոքը և դատական նիստ նշանակել 2017թ. մայիսի 17-ին, ժամը 14:00-ին:

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ փաստաբան, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի պաշտպան Արաքս Մելքոնյանը դիմել է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարան, բողոքարկելու Երևան քաղաքի Էրեբունի և Նուրբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից Վոլոդյա Ավետիսյանին պատժից պայմանական վաղաժամկետ ազատումը մերժելու մասին 14.04.2017թ.-ին ընդունված  թիվ ԵԷԴ/0009/15/17 որոշումը:

 

Հիշեցնենք, որ Վ. Ավետիսյանի պաշտպան Արաքս Մելքոնյանը դիմել էր Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան նրան պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու խնդրանքով: 2012 թվականին  խարդախության և խարդախության փորձի համար 6 տարի ժամկետով դատապարտված Վոլոդյա Ավետիսյանը պատիժը կրելու ընթացքում 6 անգամ ներկայացվել է պատժից պայմանական վաղաժամկետ ազատվելու, սակայն Անկախ հանձնաժողովի կողմից բոլոր դեպքերում քրեակատարողական հիմնարկի վարչակազմի միջնորդագիրը մերժվել է առանց որևէ հիմնավորման:

 

Վոլոդյա Ավետիսյանի փաստաբանը դատարան էր դիմել իր վստահորդի պայմանական վաղաժամկետ ազատման հարցը լուծելու պահանջով՝ այն հիմնավորմամբ, որ Հայաստանի Հանրապետությունում դատարանն է միակ իրավասու մարմինը, որը պետք է քննարկի անձի կողմից պատժի կրման անհրաժեշտությունը: Ավելին, փաստաբանը փաստել է, որ քրեակատարողական վարչությունը 6 անգամ դրական բնութագիր է ներկայացրել իր վստահորդի վերաբերյալ, ինչը փաստում է, որ պատժի նպատական իրականացվել է և Վոլոդյա Ավետիսյանը պատժի կրման հետագա կարիքըչունի:

 

Սակայն, Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժել էդիմումը, այնհիմնավորմամբ, որ«ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դատարանը դատապարտյալին պատժից պայմանական վաղաժամկետ կարող է ազատել միայն պատժի կատարումն իրականացնող մարմնի միջնորդագրի հիման վրա, իսկ պատիժն իրականացնող մարմինը այդ միջնորդությունը կարող է ներկայացնել դատարան միայն անկախ հանձնաժողովի կողմից միջնորդություն ներկայացնելու մասին որոշմանը հավանություն տալուց հետո»:

 

Փաստաբան Մելքոնյանը, սակայն, նշում է, որ միջազգային իրավական նորմերի ու ՀՀ օրենսդրության համաձայն, անձն ինքը կարող է իր ազատության իրավունքի պաշտպանության հարցով դիմել դատարան՝ անկախ այն հանգամանքից, թե Անկախ հանձնաժողովն ինչ որոշում է կայացրել, հետևաբար դատարանը պետք է կատարեր դիմումի ըստ էության քննություն և որոշեր ՎոլոդյաԱվետիսյանին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը:

Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ 2013թ.-ի ԱԺՈ-080-Ն որոշմամբ կիրառվել է համաներում, և նա ազատ կարձակվի 2017 թվականի մայիսի 25-ին:

 

 

post

The rejection of the application on the early conditional release of Volodya Avetisyan has been submitted to the court of appeals

INTERESTING POSTS