ՄԻԵԴ է ներկայացվել դատապարտյալի պայմանական վաղաժամկետ ազատման մերժման հարցը
2017թ. մայիսի 4-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ բարձրացնելով պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի խնդիրները ու դրանով պայմանավորված դատապարտյալի ազատության իրավունքի խախտման հարցը:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, դատապարտյալ Հ. Ն.-ի պայմանական վաղաժամկետ ազատման հարցի մերժումը բողոքարկվել էր դատական կարգով: Հաջողության չհասնելով ներպետական մակարդակում՝ կազմակերպության իրավաբանները բողոք են ներկայացրել ՄԻԵԴ՝ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի խախտման հիմքով:
Ներկայացված բողոքում նշվել է, որ ՀՀ-ում բացակայում է պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի ներքո գործող օբյեկտիվ և արդյունավետ մեխանիզմ, որը թույլ կտար արդյունավետորեն քննել անձի պատժի հետագա կրման անհրաժեշտությունը: Նման մեխանիզմի բացակայությունը հանգեցնում է ինչպես որոշման գործընթացում ներգրավված Անկախ հանձնաժողովի, այնպես էլ դատարանի կողմից չհիմնավորված և չանհատականացված որոշման կայացմանը, ինչն էլ խախտում է դատապարտյալի ազատության իրավունքը:
https://prwb.am/new/hy/2017/05/01/%D5%A4%D5%A1%D5%BF%D5%A1%D5%BA%D5%A1%D6%80%D5%BF%D5%B5%D5%A1%D5%AC%D5%AB-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%AA%D5%AB-%D5%AF%D6%80%D5%B8%D6%82%D5%B4%D5%AB%D6%81-%D5%BA%D5%A1%D5%B5%D5%B4%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF/
post

Ծառայության տևողությունը՝ 6 ամիս «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը

e-draft.am հարթակում շրջանառության մեջ են դրվել «Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական դատավարության

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Սարգսյանն ընդդեմ Հայաստանի գործով այսօր կայացրել

Օգոստոսի 31-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» (ԻՊԱՍ) ՀԿ-ն Երևանում անցկացրեց