Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

Վոլոդյա Ավետիսյանը վաղաժամ ազատ արձակման վերաբերյալ դիմում է ներկայացրել դատարան

Ազտամարռտիկ Վոլոդյա Ավետիսյանի վաղաժամ ազատ արձակման վերաբերյալ դատական նիստնայսօր հետաձգվեց. չէր ներկայացել անկախ հանձնաժողովի ներկայացուցիչը, և դատարանինհայտնի չէր նրա բացակայության պատճառը:Փաստաբան Արաքս Մելքոնյանի խոսքով՝ Ավետիսյանը դրական բնութագիր ունի, երբևէ կալանավայրում կարգապահական տույժի չի ենթարկվել, և չնայած այդ հանգամանքին՝ արդեն 6 անգամ անկախ հանձնաժողովը մերժել է նրա վաղաժամ ազատ արձակման վերաբերյալ դիմումը: Ավետիսյանը 2013-ի համաներումով պատժաչափի […]

Դատապարտում ենք Դանիել Իոաննիսյանի անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիության իրավունքի կոպիտ խախտումը

2017թ. ապրիլի 2-ի ՀՀ Ազգային Ժողովի նախընտրական քարոզչության ընթացքում իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության օգտին վարչական ռեսուրսների կազմակերպված և լայնածավալ չարաշահումների վերաբերյալ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի հրապարակված ուսումնասիրությունները փաստացի կասկածի տակ են առնում առաջիկա խորհրդարանական ընտրություններին իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության մասնակցությունը: Հասարակական կազմակերպության հանրային լայն հնչեղություն և արձագանք ստացած ուսումնասիրության հրապարակումից երկու օր անց  լրատվակայն կայքերից […]

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ-Ալբերտ Խաչատրյան ընդդեմ Հայաստանի

Մեր աշխատանքի կարևորագույն ոլորտներից է ռազմավարական դատավարություննների վարումը: Մենք ներկայացնում են անձանց շահերն առավել ռիսկային բնագավառներում և հաջող դատավարության շնորհիվ ձևավորում կարևոր նախադեպեր, խթանում լուրջ օրենսդրական փոփոխություններ, բարելավում իրավակիրառ պրակտիկան և ազդում քաղաքականության վրա: Հնարավոր գործերի հայտնաբերման նպատակով կազմակերպությունը մշակել է տեղեկատվական հոսքերի և «ռազմավարական արժեք» ներկայացնող գործերի գնահատման ամբողջական համակարգ: 2009 թվականից սկսած ԻՊԱՍ-ը […]

Հայտարարություն Արթուր Սարգսյանի (Հաց Բերողի) մահվան կապակցությամբ

23 մարտի, 2017թ. Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը խորը ցավով արձանագրում է Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների հերթական կոպիտ խախտումը, որի հետեւանքով 2017 թվականի մարտի 16-ին մահացել է «Սասնա Ծռեր» զինված խմբին  սնունդ հասցրած Արթուր Սարգսյանը (Հաց Բերողը)։ Վերջինիս նկատմամբ քրեական հետապնդումը, առողջական ծանր խնդիրներ ունենալու հանգամանքի անտեսումն ու կալանավորումը, այնուհետեւ, կարճատեւ ազատ […]

Հելսինկյան Ասոցիացիայի փաստաբան Արայիկ Պապիկյանը ենթարկվել է բռնության

«Հելսինկյան ասոցիացիա»-ի փաստաբան Արայիկ Պապիկյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ սպառնալիքներ են հնչեցվում։ Փաստաբանը ներգրավված է մի շարք աղմկահարույց գործերում, որոնցից մեկը «Սասնա ծռերի» գործն է։ Ինչպես երեկ ահազանգել է «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը, փաստաբանը «սպառնալիքներ բովանդակող էլեկտրոնային նամակներ է ստանում, որոնք առնչվում են ոչ միայն իրեն, այլ նաև իր ընտանիքի անդամներին»: ««Հելսինկյան ասոցիացիա»-ն խստորեն դատապարտում է փաստաբան Արայիկ […]

Վահան Շիրխանյանը դատաբժշկական փորձաքննություն կանցնի (տեսանյութ)

Նորք-Մարաշում զինված խմբի գործով կալանավորված Վահան Շիրխանյանի նկատմամբ անհրաժեշտ է նշանակել դատաբժշկական փորձաքննություն: Պահանջում է դատախազ Գեւորգ Սարգսյանը: «Նրա այստեղ գտնվելու ներկայությունը պետական մարմինների կողմից ապահովվում է, սակայն վերջինս չի ցանկանում խցից դուրս գալ՝ գտնվելով  պատշաճ առողջական  վիճակի պայմաններում: Ո՞նց բերեն, ինքը չի ներկայանում, ոչ թե չի ներկայացվում: Եվ պատահական բառ չէ, որ չի ներկայանում»,- […]

«Հաց բերող» Արթուր Սարգսյանը մահացել է

Այսօր «Արմենիա» բժշկական կենտրոնում ժամը 16։00-ի սահմաններում վերակենդանացման բաժանմունքում մահացել է «Հաց բերող» անունով հայտնի 49-ամյա Արթուր Սարգսյանը։ Վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սուրեն Մակարյանի փոխանցմամբ՝ մահվան նախնական պատճառը սիրտ-անոթային սուր անբավարարությունն է։ «Մահվան պատճառն, այսպես կարող եմ նախնականով ասել, որ այնտեղ գրված էր, որ սրտային անբավարարություն՝ սիրտ-թոքային անբավարարություն։ Վիրահատությունից հետո բերվել է մեր բաժանմունք, գտնվել է […]

Վիլեն Գայֆեջյանը հրաժարվեց ներողություն խնդրել ոստիկաններից

Յութուբում հեռարձակվող SOS հաղորդաշարի վարող Վիլեն Գայֆեջյանը պետք է հրապարակային ներողություն խնդրի ոստիկանության 2 աշխատակիցներից. Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր նման վճիռ կայացրեց։ Դատարանը, սակայն, մերժեց ոստիկանության հայցն այն մասով, որ Վիլեն Գայֆեջյանը պետք է ոստիկանության 3 աշխատակիցներին 1-ական միլիոն դրամի չափով գումար փոխհատուցեր։ Հիշեցնենք, որ ոստիկանները վիրավորվել էին SOS-ի այն հաղորդումից, […]

«Երևան Կենտրոն» ՔԿՀ-ում դիտորդներին կրկին արգելել են հանդիպել Վ. Շիրխանյանին և դիտարկել վերջինիս խուցը

2017 թվականի մարտի 6-ին ՀՀ ԱՆ Քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդները, այցելություն են կատարել «Երևան Կենտրոն» ՔԿՀ: Այցելություն կատարվել է 03.05.2017թ-ին մամուլում տեղ գտած հայտարարության հիման վրա՝ «Վահան Շիրխանյանը հայտնվել է ՔԿՀ ամենավատ ու գերխոնավ խցում՝ պաշտպանը ահազանգում է»: Անդամների ցանկությանը՝ հանդիպել և զրուցել Վ Շիրխանյանին, ՔԿՀ անձնակազմը պատասխանել է, որ Վ. […]

Գրասենյակի տարածք ներխուժման զարգացումների մասին

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ գրասենյակիտարածք ներխուժման և դրա օրինականության վերաբերյալ հիմքերի ստուգման հիմքով կազմակերպությունը շարունակում է իր աշխատանքները: 2017 թվականի մարտի 3-ի դրությամբ կազմակերպությունը ևս մեկ պատասխան է ստացել Արտակարգ Իրավիճակների Նախարարությունից, ինչը փաստում է, որ ԱԻՆ-ի կողմից կազմակերպության գրասենյակի դուռը ջարդելով և կազմակերպության տարածք ներխուժելով՝ ԱԻՆ կատարել է պատվեր և ծառայել է այլ […]

Ավարտվեց «Էլեկտրիկ Երևան»-ի ժամանակ լրագրողների նկատմամբ բռնություն գործադրած ոստիկանների գործով դատաքննությունը 

Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց  2015թ. «Էլեկտրիկ Երևան» շարժման ժամանակ ոստիկանության բռնի գործողություններից տուժած լրագրողներն ընդդեմ ոստիկանության աշխատակիցների գործով դատաքննությունը։ Նախագահող դատավոր Արշակ Վարդանյանն ամբաստանյալներ՝  ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակակետային ծառայության ոստիկանության գնդի ծառայության ավագ տեսուչ, կապիտան Կոստան Բուդաղյանի, նրա ծառայակիցներ Տաճատ Նորատունկյանի և Արթուր Այվազյանի նկատմամբ կիրառեց պատիժ՝ 500 հազար դրամի  չափով, միևնույն […]