Ադրբեջանի դեմ ՄԻԵԴ են ներկայացվել գանգատներ ապրիլին կատարված հանցագործությունների առնչությամբ
Իրավաբան-իրավապաշտպանների խումբը Մարդու իրավունքների եվրոպական դատարան (հետայսու՝ Դատարան) է ներկայացրել 2016 թվականի ապրիլի 2-5-ը Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով սկսված մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) քաղաքացիական բնակչության և զինծառայողների իրավունքների խախտումների առնչությամբ մի խումբ գանգատներ: Մասնավորապես. 1. ԼՂՀ Պաշտպանության բանակի 22 զինծառայողների ընտանիքի անդամների անունից (62 […]