Սևազգեստ մայրերն ուզում էին նախարարին հանդիպել․ ոստիկանը թքել և վիրավորել է նրանց
Այսօր Ոստիկանության աշխատակիցները փորձել են Կառավարության շենքի ետնամուտքի մոտից ուժով հեռացնել ոչ մարտական պայմաններում մահացած զինվորների մայրերին։ Սևազգեստ մայրերից Նանա Մուրադյանը պնդում է, որ այդ ընթացքում ոստիկաններից մեկը հարվածել է, թքել իր վրա և անվանել «բոմժ» ու «համբալ»։ Ակցիայի ընթացքում, որի նպատակն էր հանդիպել կառավարության նիստին ժամանած Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին, Նանա Մուրադյանի ինքնազգացողությունը վատացել […]