
Հնդիկ աշխատողների իրավունքների հնարավոր խախտումների վերաբերյալ Տեսչական մարմինը ստուգում է նախաձեռնել
Ինչպես տեղեկացրել էինք, «Գրանդ Տեքստիլ» արտադրամասում հնդիկ աշխատողների իրավունքների հնարավոր
2016 թ.-ի սեպտեմբերի 28-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադրման 15 րդ ամյակը եւ Տեղեկատվության ազատության միջազգային օրը նշանավորելու նպատակով արդեն 14-րդ անգամ Երեւանում տեղի ունեցավ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի «Ոսկե բանալի եւ ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխությունը:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, ով կարեւորեց այս նախաձեռնությունը եւ շնորհավորեց մրցանակակիրներին: Ներկաներին ողջունեցին նաեւ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության գործող ղեկավար Դիք Լորենցը եւ ԻԱԿ նախագահ Լիանա Դոյդոյանը , ով նշեց. «Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Ոսկե բանալի եւ Ժանգոտ կողպեք ամենամյա մրցանակաբաշխության միջոցով ձեւավորում ու ամրապնդում է հրապարակայնության ու թափանցիկության ավանդույթները Հայաստանի կառավարման համակարգում . Ոսկե բանալին եւ ժանգոտ կողպեքը դարձել են ազդեցիկ միջոցներ փակ եւ գաղտնի գործունեությունը հրապարակայնորեն քննադատելու , միաժամանակ բարձր գնահատելու պետական մարմինների բաց եւ թափանցիկ աշխատանքը »:
Մրցանակաբաշխության դրական մրցանակը, Ոսկե բանալին շնորհվեց հետեւյալ անձանց եւ կազմակերպություններին.
Հիմնադրման 15-ամյակի կապակցությամբ ԻԱԿ-ը որոշեց Մրցանակաբաշխության բացասական մրցանակ ժանգոտ կողպեքի մրցանակակիր մարմիններին չհայտարարել: Փոխարենը ՏԱ տեսանկյուից փակ գործող մարմինները կընգրկվեն Կենտրոնի եռամսյակային եւ տարեվերջյան Սեւ ցուցակներում:
Հրապարակային եւ փակ գերատեսչությունների ընտրության չափանիշներին կարող եք ծանոթանալ ԻԱԿ -ի ինտերնետային կայքում, . Նախորդ տարիների արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Նախորդ տարիների մրցանակակիրների մասին տեղեկությունները հասանելի են այստեղ:
post

Ինչպես տեղեկացրել էինք, «Գրանդ Տեքստիլ» արտադրամասում հնդիկ աշխատողների իրավունքների հնարավոր

ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում ընտրական իրավունքի հակասահմանադրական սահմանափակում նախատեսելու

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի ծրագրերի համակարգող, իրավական փորձագետ Աննա

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի շահառուն 2016 թվականից ճանաչվել էր