Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

Ուղեցույց «Մասնակցային մոնիթորինգ և արդյունավետ կառավարման գնահատում․ Մեթոդոլոգիա և գործիքներ»

Ուղեցույցը պատրաստվել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմաններիի» ՀԿ կողմից Վիշեգրադ միջազգային հիմնադրամի աջակցությամբ: Ձեռնարկի նպատակն է բարձրացնել զարգացմանն ուղղված բազմաշերտ ծրագրերում արդյունավետ կառավարման վերաբերյալ իրազեկվածությունը, հստակ տեղեկատվություն տրամադրել քաղաքականության մեջ կառավարման մակարդակի գնահատման և մոնիթորինգի համար անհրաժեշտ գործիքների առավելությունների և թերությունների վերաբերյալ: Ուղեցույց «Մասնակցային մոնիթորինգ և արդյունավետ կառավարման գնահատում: Մեթոդոլոգիա և գործիքներ»

Ուղեցույց «Դատարանների նկատմամբ քաղաքացիական վերահսկողության նախաձեռնություն»Ուղեցույց «Դատարանների նկատմամբ քաղաքացիական վերահսկողության նախաձեռնություն»

Ուղեցույցը պատրաստվել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմաններիի» ՀԿ կողմից Վիշեգրադ միջազգային հիմնադրամի աջակցությամբ: Ուղեցույցի միջոցով փորձ է արվել ներկայացնել իրավունքի գերակայության նկատմամբ քաղաքացիական վերահսկողության կարևորությունը, գործնական քայլերը, որոնք անհրաժեշտ է կատարել արդյունավետ դատական մոնիթորինգի ծրագիր իրականացնելու համար, դատական մոնիթորինգի մեթադոլոգիան: Ուղեցույց «Դատարանների նկատմամբ քաղաքացիական վերահսկողության նախաձեռնություն, ինչպես հայտնաբերել իրավունքի գերակայության բացթողումները»  

Հայտարարվեցին Ոսկե բանալի մրցանակաբաշխության հաղթողները

2016 թ.-ի սեպտեմբերի 28-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադրման 15 րդ ամյակը եւ Տեղեկատվության ազատության միջազգային օրը նշանավորելու նպատակով արդեն 14-րդ անգամ Երեւանում տեղի ունեցավ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի «Ոսկե բանալի եւ ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխությունը: Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, ով կարեւորեց այս նախաձեռնությունը եւ շնորհավորեց մրցանակակիրներին: Ներկաներին ողջունեցին նաեւ […]