Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

Վարշավայում մեկնարկեց Մարդու իրավունքների իրացման տարեկան համաժողովը

 2016 թվականի սեպտեմբերի 19-ին Վարշավայում մեկնարկեց Մարդու իրավունքների իրացման տարեկան համաժողովը, որի շրջանակներում ԵԱՀԿ անդամ 57 երկրներ ներկայացնում և քննարկում են ԵԱՀԿ շրջանակներում ստանձնած մարդու իրավունքների պարտավորությունների կատարման վիճակը:

Այս համաժողովին 2016 թվականի սեպտեմբերի 19-23-ը մասնակցություն են ունեցել նաև Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, ովքեր ներկայացրել և ահազանգել են Հայաստանում 2016 թվականի հուլիսի 17-30-ն ընկած ժամանակահատվածում մարդու իրավունքների աննախադեպ խախտումների վերաբերյալ:

Մասնավորապես խիստ մտահոգություններ են հնչեցվել մամուլի ազատության և լրագրողների նկատմամբ ճնշումների, բռնություների վերաբերյալ, ոստիկանության կողմից խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ կիրառված բռնությունների, հատուկ միջոցների վերաբերյալ:

Իրավունքի գերակայությանը նվիրված սեսիայի ընթացքում ներկայացվել է խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ դատական չարաշահումների, կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասսայական պրակտիկայի մասին: Հաշվի առնելով խաղաղ հավաքի մասնակիցներին նկատմամբ կեղծ քրեական մեղադրանքների առաջադրումը, դատավարական կոպիտ խախտումները, կալանքը որպես խափանման միջոց կիրառելու որոշումների բովանդակությունը՝ ՀՀ քաղաքացիական հասարակության հայտարարության մեջ ներկայումս ազատազրկման մեջ գտնվող քաղաքացիները որակվել են որպես իրենց աշխարհայացքների և խղճի հալածյալներ:

 

Քաղաքացիական հասարակության կողմից ներկայցված խնդիրներին անգլերեն տարբերակով կարող եք ծանոթանալ կից հղումներով.

 
 
 
 
 
 
Տեսանյութեր՝

1. www.youtube.com/watch… session rule of law, 2:37:38

2. www.youtube.com/watch?v=nylqbffRAp0 session 5, 1:54:38

3. www.youtube.com/watch… session 4, 2:19:17

 

 

post

The Annual Human Dimension Implementation Meeting (HDIM) started on September 19 of 2016 in Warsaw

INTERESTING POSTS

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս և անհատներս, մեր խորը մտահոգությունն