ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս և անհատներս, մեր խորը մտահոգությունն
2016 թ.-ի հուլիսի 27-ի երեկոյան Գյումրու Ժուռնալիստների ասպարեզ ակումբի խորհրդի նախագահ, իրավապաշտպան Լևոն Բարսեղյանը ելույթ է ունեցել, որի շրջանակներում խոսել է իշխանությունների անօրինական գործողությունների մասին՝ քննադատելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և նրա կողմից իրականացվող գործողությունները:
Ելույթից կարճ ժամանակ անց Լևոն Բարսեղյանին բերման են ենթարկել ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ նրան ենթարկել են խուզարկության: Լևոն Բարսեղյանի մոտ խուզարկության արդյունքում հայտնաբերվել է դանակ, որի տեխնիկական բնութագիրը չի համապատասխանում ՀՀ-ում սառը զենքի համար նախատեսված այն տեսակներին, որոնց կրելը համարվում է քրեական հանցագործություն:
Այնուամենայնիվ, արհեստական հիմնավորումներով, Լևոն Բարսեղյանին, որպես կասկածյալ, ձերբակալել են:
Պետք է նշել, որ Լևոն Բարսեղյանին իր հնչեցված ելույթից հետո պատժելու անօրինական գործողությունների մասին վկայում է նաև այն հանգամանքը, որ 2016 թ.-ի հուլիսի 26-ի լույս 27-ի գիշերը նա ենթարկվել է բերման, որի ժամանակ որևէ բացատրություն չի տրվել, նրան չեն ներկայացրել բերման ենթարկելու հիմքերը:
Այնուհետև, 2016թ.-ի հուլիսի 27-ին, առավոտյան ժամը 08:30-ին նրան ոստիկանության մեքենայով տեղափոխել են Գյումրի քաղաքի ոստիկանություն, որտեղ մի քանի ժամ պահելուց հետո մեքենայով տեղափոխել են Երևան: Հուլիսի 27-ին ժամը 16:10-ին Լևոն Բարսեղյանին տեղափոխել են ոստիկանության Շենգավիթի բաժին, սակայն կրկին որևէ բացատրություն չի տրվել, թե ինչու են նրան անազատության մեջ պահում:
Ոստիկանները արգելել են Լևոն Բարսեղյանին դուրս գալ սենյակից և այդ ամբողջ ժամանակահատվածում /գրեթե 14 ժամ/ ջուր և հաց չեն տվել, նույնիսկ չեն թույլատրել, որպեսզի վերջինս զուգարան գնա: Այդ ընթացքում նրա առողջական վիճակը վատացել է:
Լևոն Բարսեղյանի փաստաբան, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանը շտապօգնություն է կանչել ոստիկանության բաժանմունք: Լևոն Բարսեղյանի մոտ արձանագրվել է զարկերակային բարձր ճնշում և սրտի անկանոն աշխատանք:
Այնուամենայինիվ, ոստիկանները շարունակել են քննչական գործողությունների իրականացումը, մասնավորապես՝ իրականացվել է խուզարկություն և ժամը 18:56-ին Շենգավիթի ոստիկանության բաժնում Լևոն Բարսեղյանը պաշտոնապես ձերբակալվել է, որից հետո նրան տեղափոխել են Էրեբունիի ձերբակալվածների բաժին:
Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս և անհատներս, մեր խորը մտահոգությունն
2025թ․ հունիսի 24-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով
Կարևոր է, թե ինչպես են իրավասու մարմինները դատավորի անկախության՝ օրենսդրությամբ
Տուրքերի բարձրացումը նպաստել է դատարանների ծանրաբեռնվածության թուլացմանը, հավաստիացնում են Արդարադատության