Հայաստանը վտանգավոր իրավիճակում է՝ գտնվելով ավտորիտար և ժողովրդավարական երկրների արանքում. Հասմիկ Հարությունյան
«Տարբեր հարթակներից, միջազգային կառույցների գնահատման արդյունքում ընդհանուր առմամբ նույն պատկերին
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից 2016 թվականի ապրիլի 28-29-ը Սևանում տեղի ունեցավ «Ինչպես հայտնաբերել իրավունքի գերակայության բացթողումները, դատարանների նկատմամբ քաղաքացիական վերահսկողություն նախաձեռնություն» դասընթացը: Դասընթացը վարում էին Լեհաստանի դատական վերահսկողության հիմնադրամի փորձագետներ՝ Ստանիսլավ Բուրդձիեջը և Բարտոշ Պիլիտովսկին:Դասընթացին մասնակցում էին մասնակիցներ ինչպես Հայաստանից այնպես էլ Վրաստանից: ընթացին մասնակցում էին մասնակիցներ ինչպես Հայաստանից այնպես էլ Վրաստանից:
Դասընթացավարները մասնակիցների հետ կիսվեցին դատարանի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության Լեհաստանի փորձով, և իրենց կողմից մշակված քաղաքացիների կողմից դատական վերահսկողության մեթոդաբանությամբ:
Փորձագետները կարևորեցին, որ ի տարբերություն դատավարության մոնիթորինգի, որն ուղղված է դատական գործի մոնիթորինգի իրականցմանն առանձին ատյանի դատարանում գործի սկզբից մինչև նույն դատական գործի ավարտը, դատական մոնիթորինգն ավելի լայն է ու նպատակ է հետապնդում ոչ թե հետևելու կոնկրետ դատական գործի ավարտին, այլ դատարանների աշխատանքին առհասարակ:
Հիմնադրամի փորձագետների խոսքով հիմնադրամի նպատակներից մեկն է քաղաքացիների միջոցով դատարանների մոնիթորինգ իրականացնելը, որի ժամանակ ոչ իրավաբանները իրենց հասանելի լեզվով ստանում են բավարար տեղեկություններ արդար դատաքննության իրավունքի բաղադրիչների, դատարանների կառուցակարգերի վերաբերյալ:
Ձեռք բերված գիտելիքները մասնակիցներին հնարավորություն կտան ապահովելու դատական համակարգի հաշվետվողականությունը: Դատական մոնիթորինգը կոչված է արդար դատաքննության իրավունքի հիմնական չափանիշների պահպանման ստուգմանը, մասնավորապես, դատարանի հասանելիության իրավունքի, դատարանի առջև հավասարության, ողջամիտ ժամկետներում օրենքով ստեղծված անկողմնակալ դատարանի կողմից իրականացվող արդար և հրապարակային դատական լսումների իրականացման, և այլն:
Այն հնարավորություն է տալիս նաև ստուգելու դատարանի շենքային պայմանների համապատասխանելիությունը հասարակության բոլոր անդամների կարիքներին, դատարանի հարմարությունները, գրասենյակի և այլ բաժինների աշխատանքը: Մասնակիցներին ներկայացվեց փորձագետների կողմից մշակված «Ինչպես հայտնաբերել իրավունքի գերակայության բացթողումները ուղեցույցը» հայերեն, անգլերեն, վրացերեն լեզուներով:
Դասընթացի ընթացքում մասնակիցները ներգրավվեցին թիմային գործնական աշխատանքներում՝ ներկայացնելով սեփական երկրի դատական ատյանների կառուցվածքը, դատական գործերի թիվը և դատարանների ծանրաբեռվածությունը, ինչպես նաև մինչ այժմ իրականացված դատական մոնիթորինգների փորձը:
Հիմք ընդունելով Ուղեցույցի մեջ կիրառված SWOT մեթոդաբանությունը՝ թիմերը նաև գնահատցին իրենց թույլ և ուժեղ կողմերը՝ հիմք ընդունելով երկրի առանձնահատկությունները: Մասնակիցներին ներկայացվեցին դիտորդների վարքագծի կանոնները, ընտրանքի մեթոդը, մոնիթորինգի գործիքները և դրանց փորձարկումը, տվյալների ներկայացումը և կառավարումը, առցանց տվյալների ներկայացումը, հարմարեցված համակարգը, վերջնական զեկույցի պատրաստումը, տվյալների ներկայացումը և վերլուծությունը:
Հայաստանից և Վրաստանի մասնակիցները հունիսի 1-ից օգոստոսի 31-ը ընկած ժամանակահատվածում կներգրավվեն իրենց երկրներում իրականացվող դատական մոնիթորինգներին, որոնց արդյունքները կներկայացվեն հայերեն և վրացերեն լեզվով պատրաստված հաշվետվություններով, որոնց իրականցման երկարաժամկետ նպատակը Վրաստանի և Հայաստանի արդարադատության ոլորտում դրական փոփոխությունների իրականացնելուն օժանդակելն է: Սեմինարն իրականցվել է Վիշեգրադի միջազգային հիմնադրամի հետ համագործակցությամբ իրականացվող «Ձևավորել ապացույցների վրա հիմնված շահերի պաշտպանություն հանուն իրավունքի գերակայության և արդյունավետ կառավարման» ծրագրի շրջանակներում:
«Տարբեր հարթակներից, միջազգային կառույցների գնահատման արդյունքում ընդհանուր առմամբ նույն պատկերին
«Փաստացի մեկ նամակի միջոցով կարևորագույն պաշտոններ զբաղեցնող անձինք իրենց լիազորությունները
«Մի վնասիր սկզբունքը կարևոր է։ Ոչ մեկս էլ չենք ուզում
«Ցավալի և մտահոգիչ է, որ Ադրբեջանը ծանուցել է Կարմիր Խաչի