Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

Հայկ Կյուրեղյանը հացադուլ եւ ջրադուլ է հայտարարել

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն իր մտահոգությունն է հայտնում Հայկ Կյուրեղյանի անվտանգության առնչությամբ և այդ նպատակով ակնկալում է քրեակատարողական հիմնարկի վարչակազմի մշտական աչալուրջ վերահսկողությունը:

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ ներկայացուցիչ Հասմիկ Հարությունյանը, ով հանդիսանում է նաև ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորների խմբի անդամ, 2015թ-ի հունվարի 18-ին այցելություն է իրականացրել Նուբարաշեն ՔԿՀ:

Այցելության ընթացքում խումբը հանդիպում է ունեցել նաև Հայկ Կյուրեղյանի հետ, ով 6 օր է, ինչ գտնվում է հացադուլի մեջ, իսկ երեկ հայտարարել է ջրադուլի մասին: Կյուրեղյանը տեղեկացրել է, որ հացադուլի և ջրադուլի միջոցով պահանջ է ներկայացնում մենախուց տեղափոխվելու համար:

Հիշեցնում ենք, որ Հայկ Կյուրեղյանը 2014թ հունիսի 12-ին, ցանկանալով խոչընդոտել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Շանթ Հարությունյանի և ընկերների գործով տեղի ունեցող դատավարության ընթացքը, բարձրացել է դատարանի տարածքում գտնվող մեքենաներից մեկի վրա և որպես բողոքի նշան իր մոտ գտնվող օդամղիչ ատրճանակով կրակել տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանների ուղղությամբ: Հայկ Կյուրեղյանին դեպքի առթիվ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ և 258-րդ հոդվածի 4-րդ մասերով:

Հարուցված գործի շրջանակներում Հայկ Կյուրեղյանը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2015թ-ի սեպտեմբերի 15-ի որոշմամբ դատապարտվել է 9 տարի ժամկետով ազատազրկման:

INTERESTING POSTS

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս և անհատներս, մեր խորը մտահոգությունն