Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

Դասընթացի նյութեր «Ռազմական ոստիկանության համար»

Դասընթացի նյութերում ներկայացված են հատվածներ՝ ՀՀ Սահմանադրությունից, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայից,  ՀՀ Քրեական օրենսգիրքից, ՀՀ Քրեական դատավարության օրենսգիրքից, ՀՀ ռազմական ոստիկանության մասին օրենքը: «Մարդու իրավունքների կրթությունը ՀՀ զինված ուժերում» Ծրագիրը իրականացվել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի կողմից ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի աջակցությամբ: Դասընթացի նյութեր ռազմական ոստիկանության համար

Դասընթացի ուսումնական ձեռնարկ «Մարդու իրավունքները զինված ուժերում»

Ուսումնական ձեռնարկը պատրաստվել է՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Երևանյան գրասենյակի աջակցությամբ (ԵԱՀԿ): Ձեռնարկի նպատակն է՝ Ռազմական ինստիտուտների կուրսանտներին ծանոթացնել մարդու իրավունքների համընդհանուր կոնցեպտին՝ շեշտադրում կատարելով այն սկզբունքի վրա, որ զինված ուժեր մտնելով զինվորականների հիմնարար իրավունքներն ու ազատությունները չեն վերանում. Կուրսանտներին մատուցել գիտելիքներ մարդու իրավունքների և մարդու իրավունքների […]

Վերլուծություն.«Պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատում»

Սույն վերլուծությունը իրականացվել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից 2018 թվականին: Վերլուծության մեջ ներկայացված է պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի գործունեության արդյունավետությունը, բացահայտված խնդիրները, օրենսդրական կարգավորումները: Կազմակերպության կողմից ներկայացվել են առաջարկություններ, որոնք կնպաստեն տվյալ համակարգում խնդրահարույց հարցերի լուծմանը: Պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատում: 2017-2018 թվականների օրենսդրական փոփոխությունների հակիրճ վերլուծություն post Analysis on “Early […]

Հետազոտություն «Լրիվ անգործունակության ինստիտուտը ՀՀ-ում. հոգեկան խանգարում ունեցող անձի մեկուսացում, թե այլընտրանքի բացակայություն»

Հետազոտությունը պատրաստվել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի կողմից: Սույն հետազոտության նպատակն է ներկայացնել հոգեկան առողջության առանձնահատկություններն ու հնարավոր խանգարումներից բխող սահմանափակումները, ՀՀ-ում հոգեկան խանգարման հետևանքով անձին անգործունակ ճանաչելու ինստիտուտի օրենսդրական կարգավորման թերություններն ու բացերը, որոնք բացասական են անդրադառնում անգործունակ ճանաչված անձանց իրավական պաշտպանության վրա: Վեր բարձրացված խնդիրների լուծման համար ներկայացվում են առաջարկություններ` հաշվի առնելով […]