Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

ԵԱՀԿ-ն նպաստում է Հայաստանի Զինված ուժերում մարդու իրավունքների ամրապնդմանը

ԴԻԼԻՋԱՆ, Տավուշի մարզ, 1 հոկտեմբերի 2014թ. – ՀՀ զինված ուժերի անձնակազմից շուրջ 30 ներկայացուցիչներ կմասնակցեն ԵԱՀԿ աջակցությամբ կազմակերպված մարդու իրավունքների դասընթացին, որը մեկնարկել է այսօր Դիլիջանում՝ Տավուշի մարզում:

Քառօրյա դասընթացը հիմնվում է վերապատրաստողների  վերապատրաստման համապարփակ ծրագրի վրա, որը մշակվել և իրականացվել էր 2013թ.՝ օգնելու ՀՀ պաշտպանության նախարարությանը ամրապնդել մարդու իրավունքների պաշտպանությունը զինված ուժերում: Նախաձեռնությունն իրականացվում է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ և ՀՀ պաշտպանության նախարարության համագործակցությամբ:

«Մարդու իրավունքների կրթությունը շարունակում է մնալ ԵԱՀԿ գործունեության առանցքում», – ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի Մարդու իրավունքների հարցերով պատասխանատու Ռադկա Ռուբիլինան. «Այս դասընթացը ոչ միայն կընդլայնի զինված ուժերի անձնակազմի մարդու իրավունքների մասին գիտելիքները, այլ նաև կօգնի զարգացնել գործնական հմտություններ՝ իրագործելու այդ իրավունքները՝ հիմնված մարդու իրավունքների ազգային և միջազգային չափորոշիչների և ծառայությունից բխող կանոնների վրա»:

Դասընթացը, որը վարում են մարդու իրավունքների ոլորտի փորձագետներ, կանդրադառնա մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանումներին, ինչպիսիք են՝ ազատության և անձնական անձեռնմխելիության, տեղաշարժի, կրոնի և արտահայտվելու ազատության իրավունքներ, խտրականության և վատ վերաբերմունքի արգելում: Ուսուցման ընթացքում տարբեր ինտերակտիվ մեթոդներ կկիրառվեն, ինչպիսիք են՝ թիմային աշխատանք, քրեական գործերով առանձին դեպքերի վերլուծություն և դատախաղեր: Յուրաքանչյուր դասընթաց կներառի նաև հստակեցում՝ զինվորական ծառայությանը վերաբերող  պահանջների և պարտականությունների մասին:

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանը նշեց. «Մենք սկսեցինք ծրագիրն այն համոզմունքով, որ մարդու իրավունքների կրթությունը հնարավորություն կտա հասցեագրել մարդու իրավունքների խախտումների պատճառները և կխրախուսի զինծառայողներին պաշտպանել իրենց և իրենց ծառայակիցների իրավունքները: Մենք գիտակցում ենք, որ երկար Ճանապարհ պետք է անցնենք մարդու իրավունքների կրթությունից մինչև գործնականում դրանց պաշտպանությունը, և տրամադրված ենք հաստատակամորեն: Մարդու իրավունքների կրթությունը նոր հաղորդակցության մշակույթ է ներմուծում զինված ուժեր և ձևավորում է հասարակություն-զինված ուժեր հարաբերությունների յուրահատուկ ուղի:

Դասընթացի մեթոդաբանությունը հիմնված կլինի Զինված ուժերի անձնակազմի Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությունը ձեռնարկի վրա, որը մշակվել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ և Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի (ԶՈՒԺՎ) կողմից, ինչպես նաև ուսումնական ձեռնարկի վրա, որ մշակվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ:

Նման քառoրյա վերապատրաստման դասընթաց ներկայումս ընթանում է Գորիսում՝ Սյունիքի մարզում:

INTERESTING POSTS

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին ՀՀ օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակը համալրելու համար 2024թ. անցկացված բաց մրցույթի դիտարկման արդյունքները․Զեկույց

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից 2024 թվականին իրականացվել