Մեկնարկում է զինված ուժերում մարդու իրավունքների կրթության դասընթացների շարք
2014 թվականի սեպտեմբերի 30-ից սկսվում է զինված ուժերում մարդու իրավունքների դասընթացների երկրորդ շրջանը: Դասընթացների շարքը կազմակերպվում է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ֆինանսական օժանդակությամբ:
Դասընթացների առաջին փուլը տեղի կունենա Գորիսում, սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 3-ը՝ ընդգրկելով Վայքի և Գորիսի ռազմական կորպուսների ներկայացուցիչներին՝ թվով 23 հրամանատարական կազմի ներկայացուցիչ:
Զուգահեռաբար 2014 թվականի հոկտեմբերի 1-ից 4-ը դասընթացներ կիրականացվեն Դիլիջանում, որը կընդգրկի Լոռվա և Տավուշի ռազմական կորպուսների ԱՀՏԱ գծով տեղակալներին, դասընթացներին կմասնակցի 30 անձ: Դասընթացների հիմնական նպատակն է նպաստել անվտանգության ոլորտում մարդու իրավունքների խախտումների նվազեցմանը և կանխարգելմանը՝ մարդու իրավունքների կրթության միջոցով:
Հատկանշական է այն փաստը, որ դասընթացների համար մշակվել է հատուկ մեթոդաբանություն: Պաշտպանության Նախարարությունում տեղի են ունեցել քննարկումների շարք, որոնց շրջանակներում իրականացվել է կարիքի գնահատում, թե մարդու իրավունքների ոլորտի, որ խնդիրներն են, որ պետք է ճիշտ հասցեագրվեն դասընթացների ժամանակ:
Հիմնվելով քննարկման արդյունքների վրա փորձագետների կողմից մշակվել է դասընթացների թեմաները, օրակարգը: Այն ներառում է ընդհանուր մարդու իրավունքների տեսությունը՝ առավել կենտրոնացված «համազգեստով քաղաքացի» կոնցեպտի վրա:
Դասընթացի թեմաները ներառում են նաև զինված ուժերի կառուցվածքի, զինված ուժերի ծառայության և զինվորական իրավասությունների իրականացման մասով մարդու իրավունքների հավանական խախտումների վերաբերյալ ինֆորմացիա:
Դասընթացները կվարեն մարդու իրավունքների ոլորտում որակավորված մասնագետներ՝ Արտակ Զեյնալյաը, Տիրգրան Սաֆարյանը, Արա Ղազարյանը, ինչպես նաև Դավիթ Թումասյանը, Լևոն Գևորգյանը և Գաբրիել Բալայանը:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է դասընթացներ անցկացնել նաև ռազմական ոստիկանության ներկայացուցիչների համար:
Հիշեցնենք, որ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը 2014 թվականի հուլիսի 24-ից ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի հետ համագործակցությամբ իրականացնում է «Անվտանգության ոլորտում մարդու իրավունքների խթանում» ծրագիրը:

Արցախից բռնի տեղահանված հայերի նկատմամբ ատելության և անհանդուրժողականության մթնոլորտի վերաբերյալ

Մարտի 17-ին Երևանում «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի նախաձեռնությամբ անցկացվեց

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն՝ գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ, ՄԱԿ-ի