Աշխատողի կենսաթոշակի անցնելուց հետո աշխատանքի վայրում ստացած վնասների հատուցման հիմնախնդիրները

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությանը անվճար իրավաբանական խորհրդատվության շրջանակներում ի թիվս այլ իրավունքների խախտման մասին գանգատների դիմել է աշխատանքային իրավունքի ոլորտում խախտումների վերաբերյալ բողոքներով:

Կազմակերպության կողմից 2014 թվականի հունվար-հունիս ամիսներին տրամադրված իրավախորհրդատվության արդյունքներում պարզել է, որ Կազմակերպությանը դիմած քաղաքացիների 2%-ը բողոքել են նրանից, որ աշխատողի կենսաթոշակի անցնելու ժամանակվանից հետո գործատուն հրաժարվում է շարունակել աշխատանքի վայրում ստացած վնասների հատուցումը:

Աշխատանքային իրավունքի ոլորտում արձանագրված խախտումներ