Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

«Ցանցային իրավունք եւ անվտանգություն» դասընթաց

2014 թ. հուլիսի 22-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության աշխատակից Հայկ Թադևոսյանը մասնակցեց «Լրագրողներ հանուն ապագայի» (ԼՀԱ) հասարակական կազմակերպության կողմից անցկացված «Ցանցային իրավունք և անվտանգություն» թեմայով եռօրյա դասընթացին: Դասընթացի մեկնարկի կապակցությամբ իր ողջույնի խոսքն էր հղել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի Ժողովրդավարացման ծրագրի ղեկավար Օլիվեր ՄակՔոյը, որում մասնավորապես նշված էր. «Ինչպես Հայաստանում, այնպես էլ ԵԱՀԿ տարածքի […]

Հակիրճ ամփոփում 2014 թվականի հունիսի 23-ին ոստիկանության կողմից քաղաքացիների նկատմամբ դրսեւորած գործողությունների մասին

2014 թվականի հունիսի 23-ին ժամը 12:30-ի սահմաններում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի մոտ (Սարյան 22) էլեկտրաէներգիայի սպասվող թանկացման դեմ մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էին կազմակերպել: Բողոքի ակցիային մասնակցում էին շուրջ 30 քաղաքացի: Ինչպես հաղորդել է ՍիվիլՆեթի թղթակիցը, ոստիկանները փակել են Սարյան-Ֆրիկ փողոցների խաչմերուկը` արգելելով ակցիայի մասնակիցներին մոտենալ շենքին, քանի որ ոստիկանների պնդմամբ` ՀԾԿՀ շենքը […]

Մամուլի ասուլիս. «ՀՀ դատաիրավական համակարգի հիմնախնդիրների արտացոլումը էլեկտրոնային լրատվամիջոցներում» թեմայով

2014թ. հուլիսի 25-ին ժամը 12:30-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը Մեդիա կենտրոն»-ում /Սարյան 30, 2-րդ հարկ/ մամուլի ասուլիս է հրավիրում «ՀՀ դատաիրավական համակարգի հիմնախնդիրների արտացոլումը էլեկտրոնային լրատվամիջոցներում» թեմայով: Ասուլիսի ընթացքում կներկայացվի «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքները: Ուսումնասիրության նպատակն էր՝ պարզել ՀՀ դատաիրավական համակարգի գործունեության վերաբերյալ հայալեզու էլեկտրոնային լրատվամիջոցների հրապարակումներում […]

ԻՊԱՍ-ի հայտարարությունը ոստիկանության գործողությունների վերաբերյալ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը իր մտահոգությունն է հայտնում ոստիկանության կողմից խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ դրսևորած անահամաչափ ուժի, բռնությունների, քաղաքացիների խաղաղ հավաքի իրավունքի ոչ իրավաչափ միջամտության և քաղաքացիներին անօրիական կարգով բերման ենթարկելու կապակցությամբ: Կազմակերպությունը հիշեցնում է, որ յուրաքանչյուր ոք խաղաղ հավաքների իրավունք ունի, և այդ իրավունքի իրացումը երաշխավորված է նաև Հայաստանի Հանրապետության կողմից: Հավաքների […]

Պայմանական վաղաժամկետ ազատում. մերժում են առանց հիմնավորման

ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների Խումբն իր խորը մտահոգությունն ու անհանգստությունն է հայտնում ազատազրկման դատապարտված անձանց պայմանական վաղաժամկետ ազատման հարցում ձևավորված պրակտիկայի վերաբերյալ: Նախորդ շաբաթվա ընթացքում մամուլում տեղ գտած հրապարակումներից և «Արթիկ» ՔԿ հիմնարկ կատարած այցելությունից Խումբը պարզել է, որ մի խումբ դատապարտյալներ հացադուլ են հայտարարել, որոնց հիմնական պահանջը, բողոքը […]