
Եվրաինտեգրման գործընթացների լուսաբանումը լրագրողական պատասխանատվության և հանրային իրազեկման համատեքստում
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի ծրագրերի ղեկավար, իրավական հարցերով փորձագետ
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը 2013թ-ի ապրիլից ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի հետ համագործակցությամբ սկսել է «Մարդու իրավունքների կրթություն ՀՀ զինված ուժերում» ծրագիրը: Որպես զինված ուժերում մարդու իրավունքների խախտումներ և չարաշահումներ ծնող պատճառ` տեղական ու միջազգային կազմակերպությունների կողմից առանձնացվում է ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների վերաբերյալ իրազեկվածության ցածր աստիճանը:
Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել բանակում մարդու իրավունքների խախտումների նվազեցմանը և կանխարգելմանը՝ մարդու իրավունքների կրթության ծրագրերի տարածման միջոցով: Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների վերաբերյալ ուսուցումը անցկացվում է ռազմական ինստիտուտների կուրսանտների, ավագ և կրտսեր հրամանատարական կազմի, խաղաղապահ զորքերում ծառայողների, ինչպես նաև զինվորական գործերի նախնական քննության իրականացման համար պատասխանատու իրավապահ մարմինների աշխատակիցների համար:
Ծրագրի ընթացքում կազմակերպվելիք դասընթացների արդյունքում զինծառայողները ոչ միայն կտիրապետեն մարդու իրավունքների վերաբերյալ գիտելիքներին, այլև կձևավերեն կարևոր հմտություններ այդ իրավունքները գործնականում պաշտպանելու համար:
Դասընթացների ընթացքում կիրառվում են ստեղծագործական, ինտերակտիվ դասավանդման մեթոդներ՝ գործնական աշխատանքներ խմբերում և թիմային խաղեր, իրական դեպքերի վերլուծություն և դատախաղեր: Յուրաքանչյուր դասընթացի նպատակն է ոչ միայն մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային և ներպետական նորմերի ներկայացումը, այլև զինված ուժերի անձնակազմի պարտականությունների պարզաբանումը այդ նորմերի իրացման գործընթացում:

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի ծրագրերի ղեկավար, իրավական հարցերով փորձագետ

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ-ն՝ գործընկեր քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ

Որպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ և իրավապաշտպան՝ մեզ համար ևս անհասկանալի

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունն աշխատանքի է հրավիրում Հայաստանի