Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

5 ամիս անհրաժեշտ եղավ քաղաքացու իրավունքները վերականգնելու համար

2013 թվականի հոկտեմբերի 11-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպություն է դիմել Տ. Պ.-ն՝ իր իրավունքների պաշտպանության գործում աջակցություն տրամադրելու խնդրանքով:

Խնդիրը կայանում է նրանում, որ Տ. Պ.-ի անհատական տվյալներն անօրինական կարգով օգտագործվել են և վերջինիս նկատմամբ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության կողմից հարուցված կատարողական վարույթի շրջանակներում պարտավորություններ սահմանելու հիմք հանդիսացել:
2011 թվականին ՀՀ դատարանում նույն անուն ազգանունով անձի դեմ, ով դատապարտված է եղել և ում ծննդյան տվյալները տարբերվել են Տ. Պ.-ի ծննդյան տվյալներից, հայց է ներկայացված եղել: Դատարանը ներկայացված հայցը բավարարել է, իսկ պահանջատերը կատարողական թերթը ներկայացրել է կատարման ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայություն: Առանց պարտապանի տվյալների լուրջ ուսումնասիրության ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության աշխատակիցները հետախուզում են հայտարարել նույն անուն ազգանունով այդ անձի նկատմամբ, իսկ հետագայում նաև արգելանք է դրվել այդ անձի գույքի վրա:

Տ. Պ.-ը ներկայացել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայություն և փորձել է բացատրել հարկադիր կատարողին, որ նա իր հարուցած գործով պարտապանը չէ: Հարկադիր կատարողը, ուշադրություն չդարձնելով անձի կողմից ներկայացված ապացույցներին, շարունակել է իր գործողությունները:
2013 թվականի հոկտեմբերի 14-ին կազմակերպությունը դիմել է ՀՀ ոստիկանություն` խնդրելով պարզաբանել և հստակեցնել Տ. Պ.-ի վերաբերյալ տեղեկությունը:

Համաձայն ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետի թիվ 19/2-1758 գրության` 2013 թվականի մայիսի 20-ին ԴԱՀԿ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժնից ՀՀ ոստիկանության Արաբկիր բաժին է ստացվել գրությունը՝ Տ. Պ.-ի նկատմամբ որպես պարտապան հետախուզում հայտարարելու մասին:

2013 թվականի նոյեմբերին կազմակերպությունը դիմել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության գլխավոր հարկադիր կատարողին՝ ստուգելու կատարողական վարույթով հանդես եկած պարտապանի տվյալները, ճշգրտված տվյալների հիման վրա վերացնելու Տ. Պ.-ին սեփականության իրավունքով պատկանող գույքի վրա դրված արգելանքը:

Սույն գրությանը կազմակերպությունը գրավոր պատասխան չի ստացել, և միայն կազմակերպության աշխատակիցների զանգից հետո հարկադիր կատարողը ուղարկել է ծանուցում, որի մեջ նշել է, որ գործը ընթացքի մեջ է:

Քանի որ դրանից հետո կազմակերպությունը չի տեղեկացվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության կողմից կատարված գործողությունների մասին, 2012 թվականի դեկտեմբերին կազմակերպության աշխատակիցները ստիպված են եղել դիմել ՀՀ արդարադատության նախարարությանը՝ խնդրելով վերահսկողություն ապահովել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության օրինական գործողությունների նկատմամբ, ինչպես նաև ապահովել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությանը «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի կողմից ուղարկված 2013 թվականի նոյեմբերի գրության պահանջների կատարումը՝ քաղաքացի Տ. Պ.-ի իրավունքների պաշտպանության ապահովման համար:

2014 թվականի հունվարին կազմակերպությունը ստացել է ՀՀ ԱՆ աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսության պետի տեղակալ Մ. Մինասյանի գրությունը, համաձայն որի՝ «կատարողական վարույթով պարտապան է հանդիսանում այլ քաղաքացի, որի հիման վրա դիմումատու Տ. Պ.-ի նկատմամբ կիրառված բոլոր սահմանափակումները վերացվել են»:

Մինչդեռ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության հարկադիր կատարողը օրենքով սահմանված կարգով Տ. Պ.-ին չի ծանուցել, որ իր նկատմամբ հայտարարված հետախուզումը, ինչպես նաև իր գույքի վրա դրած արգելանքը վերացվել է:

Այդ կապակցությամբ կազմակերպությունը կրկին անգամ դիմել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությանը՝ խնդրելով տրամադրել համապատասխան ապացույցներ առ այն, որ անձի նկատմամբ կիրառված բոլոր սահմանափակումները վերացվել են:

post

https://prwb.am/2013/10/15/5/

INTERESTING POSTS

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին ՀՀ օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակը համալրելու համար 2024թ. անցկացված բաց մրցույթի դիտարկման արդյունքները․Զեկույց

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից 2024 թվականին իրականացվել