Դատախաղ-մրցույթի հաղթող թիմերի այցելությունը Լյուքսեմբուրգ եւ Բրյուսել՝ ԵՄ ինստիտուտներ
2013 թվականի սեպտեմբերի 29 — հոկտեմբերի 5-ը «Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների» հասարակական կազմակերպության կողմից Հայաստանում առաջին անգամ կազմակերպված ԵՄ արդարադատության դատարանի մոդելային դատախաղի արդյունքում հաղթող ճանաչված թիմերը այցելեցին Լյուքսեմբուրգ և Բրյուսել` ԵՄ ինստիտուտներ:
Հոկտեմբերի 1-ին խումբը հյուընկալվեց Եվրոպական Միության հանձնաժողովի կողմից, որտեղ մասնակիցների համար Եվրոպական Միության կառուցվածքի, գործունեության սկզբունքների, անդամակցության կանոնների, վերաբերյալ դասախոսություն ներկայացրեց ԵՄ միջազգային հարաբերությունների քաղաքական վերլուծաբան Մաուրո Գալուսիոն:
Հոկտեմբերի 2-ին խումբը այցելեց Լյուքսեմբուրգ` ԵՄ արդարադատության դատարան, որտեղ մասնակիցները երկու դասախոսության մասնակցեցին ` «Եվրոպական միության արդարադատության դատարանի գործունեությանը» և «Եվրոպական միության արդարադատության դատարանի կայացված որոշումները և ազդեցությունը» խորագրերով: Վերջինիս շրջանակներում ներկայացվեց ազգությամբ հայ անձանց մասնակցությամբ ԵՄ արդարադատության դատարանի կողմից քննված գործերը: Խումբը շրջայց անցկացրեց նաև Եվրոպական Արդարադատության դատարանի շենքով և ծանոթացավ նիստերի դահլիճներին, գրադարանին և դատավորների գրասենյակներին:
Հոկտեմբերի 3-ին մասնակիցներն այցելեցին Եվրոպական միության Խորհրդարան և Պառլամենտարիում, որտեղ մոտ հինգ ժամվա ընթացքում ինտերակտիվ մեթոդով ծանոթացան ԵՄ հիմնադրմանը, հետագա զարգացմանը և ներկայիս գործունեությանը:
Այցելության վերաբերյալ կազմակերպությունը նախատեսում է կազմակերպել շնորհանդես, որի ընթացքում դատախաղ մրցույթի տարբեր փուլերում մասնակցություն ունեցած անձանց կներկայացվի այցելության մանրամասն արդյունքները, ինչպես նաև տեղի կունենա մասնակցության վկայականների պաշտոնական հանձման արարողություն:
Շնորհանդեսին հրավիրված են լինելու ինչպես մամուլի ներկայացուցիչներ, այնպես էլ դատախաղ մրցույթի ընթացքում, որպես դատավոր հանդես եկած անձիք:
post
Study visit to the eu institutions in Luxembourg and Brussels

Զարինե Ավանեսյանը «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ին դիմել էր կենսաթոշակի

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» (ԻՊԱՍ) հասարակական կազմակերպությունը և «Միջազգային և

2026 թ. սեպտեմբերի 11-12-ը Լեռնային Ղարաբաղ (Արցախ) այցելեցին 58 երկրի

Ծառայության տևողությունը՝ 6 ամիս «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը