Դատախաղ-մրցույթի հաղթող թիմերի այցելությունը Լյուքսեմբուրգ եւ Բրյուսել՝ ԵՄ ինստիտուտներ
2013 թվականի սեպտեմբերի 29 – հոկտեմբերի 5-ը «Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների» հասարակական կազմակերպության կողմից Հայաստանում առաջին անգամ կազմակերպված ԵՄ արդարադատության դատարանի մոդելային դատախաղի արդյունքում հաղթող ճանաչված թիմերը այցելեցին Լյուքսեմբուրգ և Բրյուսել` ԵՄ ինստիտուտներ:
Հոկտեմբերի 1-ին խումբը հյուընկալվեց Եվրոպական Միության հանձնաժողովի կողմից, որտեղ մասնակիցների համար Եվրոպական Միության կառուցվածքի, գործունեության սկզբունքների, անդամակցության կանոնների, վերաբերյալ դասախոսություն ներկայացրեց ԵՄ միջազգային հարաբերությունների քաղաքական վերլուծաբան Մաուրո Գալուսիոն:
Հոկտեմբերի 2-ին խումբը այցելեց Լյուքսեմբուրգ` ԵՄ արդարադատության դատարան, որտեղ մասնակիցները երկու դասախոսության մասնակցեցին ` «Եվրոպական միության արդարադատության դատարանի գործունեությանը» և «Եվրոպական միության արդարադատության դատարանի կայացված որոշումները և ազդեցությունը» խորագրերով: Վերջինիս շրջանակներում ներկայացվեց ազգությամբ հայ անձանց մասնակցությամբ ԵՄ արդարադատության դատարանի կողմից քննված գործերը: Խումբը շրջայց անցկացրեց նաև Եվրոպական Արդարադատության դատարանի շենքով և ծանոթացավ նիստերի դահլիճներին, գրադարանին և դատավորների գրասենյակներին:
Հոկտեմբերի 3-ին մասնակիցներն այցելեցին Եվրոպական միության Խորհրդարան և Պառլամենտարիում, որտեղ մոտ հինգ ժամվա ընթացքում ինտերակտիվ մեթոդով ծանոթացան ԵՄ հիմնադրմանը, հետագա զարգացմանը և ներկայիս գործունեությանը:
Այցելության վերաբերյալ կազմակերպությունը նախատեսում է կազմակերպել շնորհանդես, որի ընթացքում դատախաղ մրցույթի տարբեր փուլերում մասնակցություն ունեցած անձանց կներկայացվի այցելության մանրամասն արդյունքները, ինչպես նաև տեղի կունենա մասնակցության վկայականների պաշտոնական հանձման արարողություն:
Շնորհանդեսին հրավիրված են լինելու ինչպես մամուլի ներկայացուցիչներ, այնպես էլ դատախաղ մրցույթի ընթացքում, որպես դատավոր հանդես եկած անձիք:
post
Study visit to the eu institutions in Luxembourg and Brussels

Հայաստանում գործող քաղաքացիական հասարակության կազմակերպությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան և Ադրբեջան կատարելիք այցի

2026թ․ փետրվարի 3-ին սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում տարածվել է տեսանյութ,

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն աշխատանքի է հրավիրում քաղաքացիական և