Դասընթացի ձեռնարկ «Եվրոպական միության իրավունք»

Ձեռնարկը պատրաստվել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից՝ Եվրոպական միության աջակցությամբ: Ձեռնարկը համակարգված և ամբողջական տեսքով ներկայացնում է «Եվրոպական միության իրավունք» դասընթացը: Հատուկ ուշադրություն է դարձվել Եվրոպական միության իրավունքի հիմքում ընկած հիմնարար սկզբունքների ուսումնասիրությանը և դրանց դրսևորման առանձնահատկությունների ներկայացմանը: Ուսումնական ձեռնարկում ընդգրկված հարցերի քննարկումն իրականացվել է Եվրոպական միության արդարադատության դատարանի նախադեպային որոշումների ուսումնասիրությամբ: […]