ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի և հարակից նախագծերի փաթեթների վերաբերյալ
2025թ․ մայիսի 22-ին ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել ՀՀ Ազգային
27 Մարտի, 2013թ., Երևան
Նպատակ հետապնդելով խթանել արդարադատությունը և մարդու իրավունքների չափանիշները Հայաստանում՝ 2013 թվականի հունվարին մեկնարկել է մի նոր նախաձեռնություն : Նախագիծը իրականացվում է Եվրոպական միության աջակցությամբ՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից:
ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «ՀՀ-ում արդարադատության համակարգի հզորացում՝ ԵՄ իրավունքի ուսումնասիրության միջոցով» անվանմամբ այս նախագծի հիմնական նպատակն է նպաստել ՀՀ-ում Եվրոպական միության իրավունքի և Արդարադատության եվրոպական դատարանի վերաբերյալ գիտելիքների զարգացմանն ու տեղեկատվության տարածմանը՝ իրազեկման բարձրացման տարաբնույթ հանրային միջոցառումների կազմակերպման միջոցով:
Ծրագրի ղեկավար Սիրանուշ Սահակյանի խոսքերով՝ Եվրոպայի, եվրոպական արժեքների, մարդու իրավունքների եվրոպական չափանիշների մասին խոսվում է գրեթե ամեն օր, «Այս արժեքներն ու չափանիշները գովաբանվում են, քննադատվում, սակայն դրանց վերաբերյալ լիարժեք պատկերացում կազմել ու դրանք գործնականում արդյունավետորեն կիրառել հաճախ դժվարանում են անգամ համապատասխան մասնագիտական կրթություն ստացած անձինք»,-նշում է Սահակյանը,-«Մարդու իրավունքների եվրոպական չափանիշներին ծանոթ լինելը կօգնի մեր քաղաքացիներին առավել արդյունավետորեն պաշտպանել իրենց իրավունքները»,-ավելացրեց նա:
Նախագծի շրջանակներում նախատեսվում է իրականացնել բանավեճերի շարք ԵՄ-Հայաստան ինտեգրման գործընթացների մեջ ներգրավված մասնագետների մասնակցությամբ: Ծրագրվում է կազմակերպել աշխատաժողովներ Եվրոպական Միության, ԵՄ իրավունքի և Արդարադատության Եվրոպական դատարանի ու դրա նախադեպային իրավունքի վերաբերյալ: Աշխատաժողովները ուղղված են լինելու դատավորներին, դատախազներին, փաստաբաններին, իրավապաշտպաններին և իրավունքի դասախոսներին: Նախագծի ընթացքում մշակվելու են Եվրոպական Միության իրավունքի վերաբերյալ երկարաժամկետ և կարճաժամկետ դասընթացներ՝ բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ համագործակցությամբ:
Ծրագրի շրջանակներում կազմակերպվելու է դատախաղ-մրցույթ, որի հաղթող թիմը մեկնելու է Լյուքսեմբուրգ՝ Արդարադատության Եվրոպական դատարանում ուսումնաճանաչողական այց իրականացնելու համար:
Նախագիծը, ընդհանուր առմամբ, ուղղված է ՀՀ օրենսդրության արդյունավետ ներդաշնակեցման գործընթացներին աջակցելուն, ինպես նաև մարդու իրավունքների ԵՄ չափանիշները՝ ՀՀ իրավական համակարգ ինտեգրմանը նպաստելուն:
post
2025թ․ մայիսի 22-ին ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել ՀՀ Ազգային
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը 2022 թվականի երկրորդ կիսամյակի,
Սույն հետազոտությունն ամփոփում է Բարձրագույն դատական խորհրդի կողմից 2023 թվականի
2025 թ. մայիսի 15-ին կազմակերպել ենք քննարկում՝ «ՀՀ հակակոռուպցիոն դատարանի