Հայտարարություն «Մատաղիսի» գործի վերաբերյալ

2008թ.-ից Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվող հայտնի «Մատաղիսի» գործը, որն արդեն մոտ ինը տարի է հասարակության ուշադրության կենտրոնում է, թեւակոխել է ավարտական՝ դատական վիճաբանությունների փուլ, սակայն դատախազության կողմից անհարկի ձգձգվում է, ինչը մտահոգությունների տեղիք է տալիս, որ փորձ է արվում երկու զինվորների սպանությունը դարձյալ բարդել նախկինում մեղադրված, երեք տարի անարդարացիորեն ազատազրկված եւ […]