
Դատական հաղթանակ․ ԻՊԱՍ-ի փաստաբանը պաշտպանել է անձի կենսաթոշակի իրավունքը
Զարինե Ավանեսյանը «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ին դիմել էր կենսաթոշակի
2012թ. սեպտեմբերի 15-ին և 19-ին Բեստ Վեսթեռն Կոնգրես հյուրանոցում «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը նախաձեռնեց և իրականացրեց «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպերի կիրառումը ՀՀ դատարանների կողմից» թեմայով աշխատաժողով: Աշխատաժողովի մասնակիցները հիմնականում գործող իրավաբաններ էին, իրավագետներ և իրավունքի ոլորտի այլ մասնագետներ:
Աշխատաժողովը սկսվեց մասնակիցների կարիքների գնահատմամբ, նրանց առաջարկվեց ներկայացնել իրենց կողմից ՄԻԵԴ նախադեպերի հետ աշխատանքի իրենց փորձը և դրա ընթացքում ծագած հնարավոր խնդիրները: Կազմակերպության նախագահ Սիրանուշ Սահակյանն անդրադարձավ նախադեպի հասկացությանն ու նշանակությանը, ներկայացրեց ՀՀ դատարանների կողմից նախադեպերի կիրառության վերաբերյալ կազմակերպության կողմից իրականացված հետազոտության արդյունքները՝ շեշտելով բացահայտված օրինաչափություններն ու հիմնախնդիրները: Տեսական մասի ամփոփումից հետո անցում կատարվեց մասնակիցների պրակտիկ հմտությունների զարգացմանը. մասնավորապես, ներկայացվեցին ՄԻԵԴ տվյալների բազայում նախադեպերի որոնման սկզբունքներն ու նրբությունները: Դասընթացի այս հատվածը մասնակիցները համարեցին առավել օգտակար ու կարևոր իրենց հետագա աշխատանքի համար:
Աշխատաժողովի երկրորդ մասում տեղի ունեցան նախադեպերի կիրառելիության վերաբերյալ խմբային մի շարք քննարկումներ: Երիտասարդ իրավաբանները սկսեցին ակտիվորեն ուսումնասիրել տրամադրված նախադեպերը և կարծիքներ հայտնել դրանց կիրառելիության վերաբերյալ ներկայացված՝ մարդու իրավունքների նմանատիպ խախտումներով իրավիճակներին:
post
https://prwb.am/2012/09/20/workshop-implementation-case-laws-european-court-human-rights-ra-courts/

Զարինե Ավանեսյանը «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ին դիմել էր կենսաթոշակի

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» (ԻՊԱՍ) հասարակական կազմակերպությունը և «Միջազգային և

2026 թ. սեպտեմբերի 11-12-ը Լեռնային Ղարաբաղ (Արցախ) այցելեցին 58 երկրի

Ծառայության տևողությունը՝ 6 ամիս «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը