Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

ԱԺ ընտրություններ

2012թ. մայիսի 6-ին ԻՊԱՍ-ն ԱԺ ընտրությունների ծրագրերի ժամանակ նաև խորհրդատվություն է տրամադրել ընտրողներին մի շարք հարցերի կապակցությամբ, պատրաստել և ԿԸՀ ու այլ պետական մարմիններին է ներկայացրել մի շարք դիմումներ՝ դրանով պաշտպանելով ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքը:

Առաջին խումբ ահազանգերի ընթացքում քաղաքացիները հիմնականում ցանկանում էին իրազեկվել այլ վայրում գրանցված, սակայն փաստացի բնակության վայրում ընտրական իրավունքը իրականացնելու կարգի, ընտրացուցակներում տեղ գտած անճշտությունների և անձնագրային խնդիրների առաջացման դեպքերում իրենց գործողությունների մասին:

Իսկ ընտրախախտումների մասին տեղեկատվություն բովանդակող ահազանգերը հիմնականում վերաբերել են ընտրակաշառքի բաժանմանը, քարոզչության կանոնների խախտմանը, քվեարկության կանոնների տարաբնույթ խախտումներին, ինչպես օրինակ՝ քվեախցում մեկից ավելի անձանց միաժամանակյա քվեարկելուն, քվեարկության գաղտնիության սկզբունքի խախտմանը, կրկնակի քվեարկությանը, քվեարկության կազմակերպման ընթացակարգային խախտումներին:

Ընդհանուր առմամբ, ծրագրի ընթացքում իրավական խորհրդատվություն է տրամադրվել 406 անձի, ծրագրի իրավաբանները ընտրությունների օրը այցելել են 512 ընտրատեղամաս, որոնցից 83-ը՝ ահազանգի հետքերով, Կազմակերպության գլխամասային գրասենյակ 53 ահազանգ է ստացվել, Ծրագրի իրավաբանները ուղղակիորեն ստացել են 378 ահազանգ, որոնցից 361-ը՝ միայն ընտրությունների օրը:

INTERESTING POSTS

Կարծիք․ «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի և հարակից օրենքների նախագծերի վերաբերյալ

 «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն գործընկեր հասարակական կազմակերպությունների հետ համատեղ

Իրավաբան-հետազոտող

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունն աշխատանքի է հրավիրում Հայաստանի