ՀՀ ընտրական օրենսգրքի բացերը, ԻՊԱՍ-ի կողմից առաջարկվող օրենսդրական փոփոխությունները
2012 թ.-ի խորհրդարանական ընտրությունների ընթացքում ԻՊԱՍ-ի կողմից իրականացվեց ընտրական գործընթանցերում ներգրավված անձնանց իրավական աջակցության ծրագիր: Ծրագրում ներգրավված իրավաբան-փորձագետները ծրագրի իրավական համակարգմանը զուգահեռ իրականացրել են նաև ՀՀ ընտրական օրենսգրքի բացերի ու թերությունների վերլուծություն՝ ձևակերպելով օրենսդրական և ոլորտի բարեփոխման համար ընդհանրական բնույթի առաջարկներ:
Մշակելով առաջարկները կազմակերպությունը հեռահար նպատակ է հետապնդում կատարելագործել ՀՀ օրենսդրությունը, նպաստել ՀՀ-ում ընտրական գործընթացների բարելավման, դրանք արդար ու թափանցիկ ընտրությունների միջազգային չափորոշիչներին համապատասխան անցկացնելու համար նախադրյալներ ստեղծելուն:
Օրենսդրական փոփոխությունների առաջարկները հիմնականում վերաբերվում են քարոզչության կանոններին և դրանց խախտման համար պատասխանատու անձանց որոշակիացնելուն, «ընտրակաշառք ստանալ» հանրորեն վտանգավոր արարքի ապաքրեականացմանը, ազատության ձևով պատիժը կրող անձանց և ՀՀ-ից ժամանակավորապես բացակայող քաղաքացիների համար ընտրական իրավունքի ապահովմանը և այլն:

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն՝ գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ, ՄԱԿ-ի

ԻՊԱՍ ծրագրերի համակարգող, իրավական փորձագետ Աննա Մելիքյանը մասնակցել է փետրվարի

Հայաստանում գործող քաղաքացիական հասարակության կազմակերպությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան և Ադրբեջան կատարելիք այցի