Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

Կոնսոլիդացված առաջարկություններ ՀՀ վարչական արդարադատության վերաբերյալ

ԻՊԱՍ-ը ՀՀ վարչական դատարանում 2010-2011 թ.-ին իրականացրած իր մոնիթորինգի ծրագրի շրջանակներում, ուսումնասիրել է ոչ միայն իրավակիրառ պրակտիկան, այլև խորքային վերլուծության է ենթարկել ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը՝ դուրս բերելով օրենքի բացերը և ներկայացնելով օրենսդրական փոփոխությունների իր առաջարկները:

Օրենսդրության վերլուծությունը և ձևակերպված առաջարկները զետեղված են կազմակերպության ՀՀ վարչական արդարադատության որոշ հիմնախնդիրների վերաբերյալ զեկույցի «Կոնսոլիդացված առաջարկություններ» գլխում: Իրականացված օրենսդրական վերլուծությունը մասնավորապես շոշափում է ՀՀ-ում վարչական արդարադատության մատչելիությանը խնդիրները, անդրադարձ է կատարում վարչական դատավարությունում հայցադիմումների տեսակներին, ապացույցներին, վարչական գործի բանավոր և հրապարակային քննությանը վերաբերվող հիմնահարցերին, Վարչական դատարանի ակտերի հարկադիր կատարմանը, դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու մասին գործերի վարույթների ընթացքում ծագող հիմնախնդիրներին, ինչպես նաև վարչական դատավարության հետ կապված այլ կարևոր հարցերին:

 

Կոնսոլիդացված առաջարկություններ ՀՀ վարչական արդարադատության վերաբերյալ

INTERESTING POSTS

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս և անհատներս, մեր խորը մտահոգությունն