Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

Տեղի է ունեցել «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպերի կիրառումը ՀՀ դատարանների կողմից» գրքի շնորհանդեսը

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը ընթացիկ տարվա նոյեմբերի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցում նախաձեռնեց և իրականացրեց «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպերի կիրառումը ՀՀ դատարանների կողմից» գրքի շնորհանդեսը:

Կազմակերպությունը Հայաստանում ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության (USAID) և Քաունթերփարթ Ինթերնեշնլ կազմակերպության օժանդակությամբ ընթացիկ տարվա մայիսից հոկտեմբեր ամիսներին իրականացրել է ՀՀ դատարանների դատական ակտերի ուսումնասիրություն՝ նպատակ ունենալով պարզել Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի կիրառության առանձնահատկությունները ՀՀ դատարանների կողմից:

Ուսումնասիրության արդյունքում վեր են հանվել Հայաստանի Հանրապետությունում արդարադատության իրականացման ընթացքում Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի կիրառման օրինաչափությունները, իրավական նախադեպերի կիրառման հիմնավորվածությունը, իրավական հակասությունները և կազուսները: Նախաձեռնության հեռահար նպատակն էր խթանել Հայաստանի Հանրապետությունում կանխատեսելի և եվրոպական չափանիշների վրա հիմնված արդարադատության զարգացումը:

Բացելով շնորհանդեսը՝ կազմակերպության նախագահ Սիրանուշ Սահակյանը ներկայացրեց հյուրերին ուսումնասիրության արդյունքները, վերհանված օրինաչափություններն ու վիճակագրական տվյալները՝ իր խոսքում հղումներ կատարելով ուսումնասիրված ակնառու դատական գործերին: Աշխատության վերաբերյալ մասնագիտական կարծիք հայտնեց նաև ԵՊՀ դասախոս, քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի դոցենտ Ռուբեն Մելիքյանին: Պրն. Մելիքյանը ողջունեց կազմակերպության նման նախաձեռնությունը և բարձր գնահատեց կատարված աշխատանքը, իր խոսքում մանրամասնորեն անդրադարձավ գրքի առանձին գլուխներին՝ վերլուծելով հիմնական եզրահանգումներն ու առանձին դատական ակտերը:

Փորձագետի ելույթից հետո հրավիրվեց բաց քննարկում-բանավեճ: Հյուրերից շատերը ողջունեցին գրքի հրատարակումը և կարծիքներ փոխանակեցին՝ իրենց մասնագիտական պրակտիկայից դեպքերի մատնանշմամբ:

 

https://prwb.am/new/2011/05/10/report-application-case-law-european-court-justice-courts-ra/

 

post

PRWB holds presentation of the book “The implementation of the case laws of the European court of human rights”

INTERESTING POSTS