ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս և անհատներս, մեր խորը մտահոգությունն
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը «Քաունթերփարթ ինթերնեշնլ» կազմակերպության աջակցությամբ 2011թ. հունիս-սեպտեմբեր ամիսներին իրականացրել է «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպերի օգտագործումը ՀՀ դատարանների կողմից» ծրագիրը:
Հանրության համար ակնհայտ է, թե ՀՀ դատարաններն իրենց որոշումներում ինչ չափով և, որպես կանոն, որ դեպքերում են հիմնվում Եվրոպական դատարանի նախադեպային որոշումների վրա, ինչպես են մեկնաբանում դրանք: Առկա է նաև դատարանի համապատասխան որոշումների անհասանելիության և դժվար մատչելիության հիմնախնդիր:
Ծրագրի ակնկալվող անմիջական արդյունքներն են եղել ուսումնասիրության արդյունքների հիման վրա Եվրոպական դատարանի նախադեպերի կիրառության օրինաչափությունների վերլուծումը, հնարավոր իրավական հակասությունների ու կազուսների հայտնաբերումը: Ծրագրով ակնկալվող հեռահար արդյունքներն են եղել շահագրգիռ բոլոր կողմերի համար ՀՀ վճռաբեկ դատարանի այն որոշումների հասանելիության ապահովումը, որտեղ Եվրոպական դատարանի նախադեպերի կիրառություն է առկա, իրավաբանների և արդարադատության համակարգի հետ առնչվող այլ անհատների ու մասնագիտական խմբերի` նախադեպերի հետ աշխատելու կարողությունների զարգացումը, դատական իշխանության կրողների պատասխանատվության և դատական ակտերի որակի բարձրացումը խթանելը, ՀՀ քաղաքացիների իրավական պաշտպանվածության առավել բարձր մակարդակ ապահովելը` շնորհիվ ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումների առավել լայն կիրառության, տարբեր գործերով դատավարության մասնակիցների համար օրենքների միատեսակ կիրառության և կանխատեսելի արդարադատության առավել բարձր մակարդակ ապահովելը, ՀՀ-ում մարդու իրավունքների իրացման եվրոպական չափանիշերի կիրառության շարունակականությունը ապահովելը:
Խնդիրների իրականացման հիմնական մեթոդն էր ՀՀ դատարանների համապատասխան որոշումների ուսումնասիրությունն ու դրա հիման վրա դատական պրակտիկայում կիրառելի եզրահանգումների ու առաջարկների ձևակերպումը:
post
https://prwb.am/2011/07/13/implementation-case-laws-european-court-human-rights-ra-courts/
Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս և անհատներս, մեր խորը մտահոգությունն
2025թ․ հունիսի 24-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով
Կարևոր է, թե ինչպես են իրավասու մարմինները դատավորի անկախության՝ օրենսդրությամբ
Տուրքերի բարձրացումը նպաստել է դատարանների ծանրաբեռնվածության թուլացմանը, հավաստիացնում են Արդարադատության