Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

ՀՀ ոստիկանության պատասխանը ԻՊԱՍ-ի կողմից ներկայացված առաջարկություններին

2017թ.-ի սեպտեմբերի 4-ին ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչությունը պատասխանել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի կողմից «Սասնա Ծռեր» խմբի գործողությունների, դրան շաղկապված իրադարձությունների մասնակիցների նկատմամբ քրեական հետապնդումների հիմքով իրականացվող դատաքննությունների, ինչպես նաև Վահան Շիրխանյանի և այլոց գործի դատա

քննությունների, շրջանակներում արձանագրված մարդու իրավունքների, և հատկապես՝ արդար դատաքննության իրավունքի խախտումների վերաբերյալ կազմված տեղեկանքին։

Կազմակերպությունը տեղեկանքում իր մտահոգությունն է արտահայտել 2017 թվականի հունիսի 28-ին փաստաբան Մուշեղ Շուշանյանի կողմից ոստիկանության գործունեության վերաբերյալ արտահայտած կարծիքի համար նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու ոստիկանության պահանջի առնչությամբ: Ի պատասխան հնչեցված մտահոգության՝ ոստիկանությունը պնդել է, որ իրավապահ մարմինների հասցեին հնչեցվել են անհարգալից արտահայտություններ, և սահմանված կարգով ոստիկանությունը դիմել է ՀՀ Փաստաբանների պալատ՝ համապատասխան գնահատական տալու նպատակով:

Փաստաբանների և մասնավորապես 2017թ. հունիսի 28-ին Ավան և Նորք Վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքի մոտ Լուսինե Սահակյանի և Արա Զաքարյանի նկատմամբ կիրառված ոստիկանության բռնի գործողությունների համար ներկայացրել է հետևյալ մեկնաբանությունը:

«Ոստիկանության ծառայողները օրենսդրությամբ իրենց վերապահված լիազորությունների սահմաններում իրականացրել են հասարակական կարգի պահպանության գործառույթ»: Ըստ ոստիկանության՝ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքից չի բխում, որ փաստաբանը իրավունք ունի հակադրվել իրավապահ մարմնի աշխատակիցների իրավաչափ պահանջներին և ճեղքել ոստիկանական շղթան՝ իր վստահորդներին «ամեն գնով» օգնություն ցուցաբերելու նպատակով:

Ոստիկանությունը տեղեկացրել է նաև, որ նշված դեպքի առիթով ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության ծառայությունում իրականացվել է ծառայողական քննություն: Բացատրություն ստանալու նպատակով հրավիրվել է փաստաբան Լուսինե Սահակյանը, որը զբաղվածության պատճառով չի ներկայացել ոստիկանություն, իսկ փաստաբան Ա. Զաքարյանը չի պատասխանել հեռախոսազանգերին: Առանց փաստաբանների մասնակցության իրականացված ծառայողական քննության նախնական արդյունքներով՝ ոստիկանության ծառայողների կողմից փաստաբանների նկատմամբ բռնություն գործադրելու կամ նրանց գործունեությունը այլ կերպ խոչընդոտելու վերաբերյալ որևէ փաստական տվյալներ չեն պարզվել:

Տվյալ գործի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ, որով նախաքննությունը շարունակվում է:

2017 թվականի հունիսի 29-ին դատարանի նիստերի դահլիճում, իսկ այնուհետև դատարանի շենքի նկուղում ոստիկանության կողմից ամբաստանյալներ Արարատ Խանդոյանի, Արեգ Կյուրեղյանի, Սմբատ Բարսեղյանի և Մխիթար Ավետիսյանի նկատմամբ դրսևորված բռնությունների փաստերի առնչությամբ ոստիկանությունը ներկայացրել է հետևյալը:

Ըստ, ոստիկանության որոշ ամբաստանյալներ դատական նիստերի դահլիճից դուրս բերվելուց հետո, ոստիկանության ծառայողների նկատմամբ ցուցաբերել են ակտիվ անհնազանդություն և անձնապես վիրավորել վերջիններիս: Անհնազանդությունը խափանելու նպատակով կիրառվել է համաչափ ֆիզիկական ուժ, որին ամբաստանյալներից ոմանք արձագանքել են խցերի դռներին ձեռքերով և ոտքերով հարվածելով: Ոստիկանությունը արձանագրում է, որ տվյալ դեպքի արդյունքում՝ հնարավոր է, որ կոնկրետ անձանց մոտ քերծվածքներ առաջացած լինեին նշված հարվածների կամ ոստիկանության կիրառած ուժի հետևանքով:

Ամփոփելով պատասխանը, ՀՀ Ոստիկանությունը նշել է, որ կազմակերպության կողմից պատրաստված «Մարդու իրավունքների և արդարադատության ճգնաժամը Հայաստանում 2017 թվականի հունվար-հուլիս ամիսներին» տեղեկանքում ներկայացվել էմպիրիկ մակարդակում արված վերլուծություններ, որտեղ ոստիկանության բոլոր գործողություններին տրվել են խիստ միակողմանի և աղճատված գնահատականներ, իրողությունները մեկնաբանելով սուբյեկտիվ ընկալումների և սեփական ճաշակի ներքո, որպիսի պարագայում՝ դրանց միակ նպատակը իրավապահների կողմից կամայականությունների պատրանք ստեղծելն է:

Հիշեցնենք, որ 2017թ. հուլիս ամսին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից պատրաստվել է ,Մարդու իրավունքների և արդարադատության ճգնաժամը Հայաստանում 2017 թվականի հունվար-հուլիս ամիսներինե տեղեկանքը:

Կազմակերպության կողմից պատրաստված տեղեկանքը, որը ներառում է նաև առաջարկությունների փաթեթ որոնք, ներկայացվել են իրավասու մարմիններին՝ ՀՀ փաստաբանների պալատին, մարդու իրավունքների պաշտպան գրասենյակին, դատական դեպարտամենտին, արդարադատության խորհրդին, գլխավոր դատախազությանը, ոստիկանությանը և այլն ակնկալելով հասնել ներկայացված շարունակական խախտումների դադարեցմանը և մարդու իրավունքների նկատմամբ լիակատար հարգանքի ապահովմանը։

Տեղեկանքում արձանագրվել է փաստաբանների անձնական զննության իրավաչափության խնդիրը Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի տեսանկյունից (մարդու անձնական կյանքի նկատմամբ հարգանքը), փաստաբանների և ամբաստանյալների նկատմամբ դատական սանկցիաների կիրառումն ու դատական նիստերից հեռացնելն արդար դատաքննության իրավունքի տեսանկյունից։

ՀՀ ոստիկանության 28.08.2017թ.-ին ուղարկված պատասխանին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ՝

ՀՀ ոստիկանության պատասխան գրություն

INTERESTING POSTS

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս և անհատներս, մեր խորը մտահոգությունն