
Հայտարարություն
Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս և անհատներս, մեր խոր մտահոգությունն
Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Այս մասին «Հետք»-ին ասաց Բարսեղյանի փաստաբան Հայկուհի Հարությունյանը։
Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասով և 225.1 հոդվածներով, այսինքն` Զանգվածային անկարգություններ կազմակերպելը, զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը և օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքը դիտավորությամբ կազմակերպելը և անցկացնելը, հավաքը դադարեցնելու վերաբերյալ ոստիկանության ներկայացուցչի օրինական որոշմանը չենթարկվելուն ուղղված կոչերը:
Փաստաբանը տեղեկացրեց, որ Բարսեղյանը տարվում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայր՝ կալանքի միջնորդության քննության համար։
Հիշեցնենք, որ Բարսեղյանը երեկ Գյումրուց բերման էր ենթարկվել, ապա ստորագրությամբ ազատ արձակվել։ Այսօր Բարսեղյանը նորից բերման էր ենթարկվել և ժամեր շարունակ նրա գտնվելու վայրը հայտնի չէր։
post
Investigation motioned to detain Levon Barseghyan. He is on his way to the court

Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս և անհատներս, մեր խոր մտահոգությունն

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ-ի թիմը նոյեմբերի 28–29-ը մասնակցեց Երևանում

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» (ԻՊԱՍ) ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետ Հասմիկ

Արցախից բռնի տեղահանված հայերի իրավունքների պաշտպանության թեման՝ միջազգային հարթակներում Նոյեմբերի