Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.
Իրավախորհրդատվության կարգն ու պայմանները

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը տրամադրում էլ անվճար իրավաբանական աջակցություն։

Իրավաբանական աջակցություն տրամադրվում է այն անձանց, ում իրավունքները և ազատությունները խախտվել են պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ պաշտոնատար անձանց որոշումների, գործողությունների կամ անգործության հետևանքով։ Անհրաժեշտության դեպքում Կազմակերպության իրավաբանները իրականացնում է շահառուների ներկայացուցչություն։

Կազմակերպությունը տրամադրում է խորհրդատվություն Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացվող գանգատների վերաբերյալ, անհրաժեշտության դեպքում կազմում և ներկայացնում գանգատներ Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Անվճար իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար կարող եք դիմել՝ զանգահարելով 010 505 303 և 098 505 303 հեռախոսահամարներով, ինչպես նաև նամակ գրելով info@prwb.am էլեկտրոնային հասցեին։

Իրավախորհրդատվությունը տրամադրվում է երեքշաբթի և հինգշաբթի օրերին ժամը 10։30-ից 13։00-ը։

Գրասենյակ այց կատարելու անհրաժեշտությունը նախապես համաձայնեցվում է իրավաբանի հետ (հասցե՝ ք․ Երևան, Ամիրյան 11, բնակարան 24)։