2011թ. հունիսի 3-4-ին ԻՊԱՍ-ի ներկայացուցիչներ Սիրանուշ Սահակյանն ու Ավետիք Մեջլումյանը մասնակցեցին «Մարդու իրավունքներ. Պաշտպանի լսարան» շարքի երրորդ ֆորումին՝ «Քաղաքացիական հասարակություն» խորագրով, որը կազմակերպել էր ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը՝ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության, «Վորլդ Վիժն» կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ: Ֆորումի աշխատանքների առաջին օրը կազմակերպության նախագահ Սիրանուշ Սահակյանը հանդես եկավ զինծառայողների իրավունքների […]
Category: Մարդու իրավունքներ
Մարդու իրավունքներ
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն մշտապես ակտիվ գործունեություն է ծավալում՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում քաղաքացիներին անվճար իրավական խորհրդատվություն տրամադրելու, տարբեր խմբերի շրջաններում մարդու իրավունքների դասընթացներ կազմակերպելու, ներպետական դատական ատյաններում, Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում քաղաքացիների շահերը պաշտպանելու միջոցով:
Կազմակերպությունը պաշտպանում է այն մոտեցումը, որ մարդու իրավունքները պետք է պաշտպանել մարդու իրավունքների ու հիմնական ազատությունների նկատմամբ համընդհանուր հարգանքի ձևավորման ու դրանց պահպանման միջոցով:
Այս առնչությամբ կազմակերպությունը իրականացնում է երեխաների, զինծառայողների, ազատությունից զրկված անձանց, դատավարության մասնակիցների՝ ամբաստանյալ, տուժող, վկա, իրավապահ մարմինների կողմից, ինչպես նաև փակ և կիսափակ հաստատություններում բռնության ենթարկված անձանց, հաշմանդամություն ունեցող անձանց, սահմանափակ գործունակ և անգործունակ ճանաչված անձանց իրավունքների պաշտպանություն:
ԻՊԱՍ-ի կողմից մարդու իրավունքների ոլորտում իրականացված ծրագրերի արդյունքում ձեռնարկվել են քայլեր՝ ուղղված հավաքների ազատության վերաբերյալ խախտումների բացահայտմանը, խոշտանգումների անմարդկային վերաբերմունքի փաստագրմանը, ոստիկանության բռնի գործողություններից տուժած քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը, արդար դատաքննության գործընթացների բարելավմանը և այլն:
Կազմակերպության փորձագետների կողմից պատրաստվել են մարդու իրավունքների վիճակը ներկայացնող այլընտրանքային զեկույցներ, տեղեկանքներ, իրականացվել են օրենսդրական վերլուծություններ և հետազոտություններ, որոնք հնարավորություն են ընձեռել՝ միջազգային փորձի լավագույն ուսումնասիրության հիման վրա վերհանել օրենսդրական կարգավորման թերությունները և բացերը՝ ներկայացնելով առաջարկությունների փաթեթ:
Կազմակերպությունը իր ակտիվ մասնակցությունն է ունեցել արդարադատության ու մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող քաղաքականության մշակմանը:
ԻՊԱՍ-ի և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի միջեւ կնքվեցին համագործակցության հուշագրեր
2011թ. հունիսի 4-ին ԻՊԱՍ-ի և ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի միջև կնքվեց համագործակցության հուշագիր, մասնակցությամբ զինծառայողների իրավունքների հիմնախնդիրներով զբաղվող այլ հասարակական կազմակերպությունների, ՀՀ ՊՆ-ին առընթեր Հանրային խորհրդի, հետաքննող լրագրողների: Հուշագրով սահմանվում են Մարդու իրավունքների պաշտպանի և հասարակական կազմակերպությունների հետագա համագործակցության առաջնահերթ ուղղությունները, այն է՝ տեղեկատվության փոխանակումը, հասարակական կազմակերպությունների ներգրավվումը զինված ուժերին վերաբերող օրենսդրական ակտերի նախագծերի […]