Հայտարարություն Արցախի դեմ Ադրբեջանի հարձակման վերաբերյալ

2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի բռնապետական ռեժիմը ծանր հրետանու, տանկերի և հրթիռների գործադրմամբ  նախաձեռնեց լայնածավալ հարձակում Արցախի (Լեռնային Ղարաբաղի) շփման գծի ողջ երկայնքով:  Ռմբակոծվում են Արցախի քաղաքներն ու գյուղերը, այդ թվում Ստեփանակերտը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմանը Վարդենիս քաղաքի ուղղությամբ։ Ադրբեջանը հստակ թիրախավորում է քաղաքացիական բնակչությանը՝ կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը և բացարձակ անտեսելով ՄԱԿ-ի […]

Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Կազմակերպության շահառուի վճռաբեկ բողոքը

2020 օգոստոսի 24-ի որոշմամբ ՀՀ Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել թիվ ՎԴ/9251/05/19 գործով հայցվոր Աշոտ Գրիգորյանի վճռաբեկ բողոքը, ում շահերը ներկայացնում է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ փաստաբան Նինա Հակոբյանը: 2019 թվականի նոյեմբերի 5-ին հայցադիմում է ներկայացվել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ մտավոր սեփականության գործակալության` ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով հայցվորին պատճառված ոչ նյութական և նյութական […]

ՀՔԾ-ում քննելու են Ամուլսարի ակտիվիստի բողոքը

«Էկո բազմազանություն» նախաձեռնության անդամ Ռոբերտ Ֆիդանյանը Ամուլսարի համար բողոքի ցույցերի է մասնակցում: Օգոստոսի 6-ին՝ ժամը 17-ի սահմաններում նա մյուս բնապահպան ընկերների հետ կառավարության շենքի մոտ ցույց է արել՝ պարետի սահմանած բոլոր կանոնները, սոցիալական հեռավորությունը պահելով: Սակայն ոստիկանները նրան ու ընկերոջը բերման են ենթարկել՝ հակահամաճարակային անվտանգության կանոնները խախտելու համար: Նոր Նորքի ոստիկանական բաժանմունք տանելիս քաշքշել են, […]

Ակտիվիստը դիմել է ՀՔԾ

18-ամյա Ռոբերտ Ֆ.-ն պնդում է, որ ոստիկանական գործողությունների հետեւանքով խախտվել են իր իրավունքները։ «Էկո բազմազանություն» նախաձեռնության անդամ Ռոբերտը մեկն է այն ակտիվիստներից, ում ոստիկանները բերման են ենթարկել, երբ մասնակցել է Ամուլսարի համար ակցիաներին։ «Ա1+»-ի հետ զրույցում Ռոբերտը պատմում է, որ իր իրավունքները խախտվել են ոչ միայն բերման ենթարկվելիս, այլ նաև բաժանմունքում: Օգոստոսի 6-ին՝ երեկոյան ժամը […]

ԻՊԱՍ-ը ընդգրկվել է ՄԻՊ ազգային ռազմավարությունից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրի կատարումը համակարգող խորհրդում

2020թ.-ի հուլիսի 1-ին ՀՀ արդարադատության նախարարի որոշման համաձայն՝   «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների»  ՀԿ իրավաբան Նինա Հակոբյանը ընդգրկվել է  «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրի» համակարգող խորհրդի կազմում: Աղբյուրը՝ http://moj.am/announcements/view/article/689

ԵԽ Նախարարների կոմիտեի որոշումը «Մ. Սաղաթելյանն ընդդեմ ՀՀ» գործով

2020թ, հունիս 4-ին ԵԽ Նախարարների կոմիտեն հրապարակել է «Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ ՀՀ» գործով որոշումը։ 2020թ. մայիսի 6-ին  հրապարակվել էին այս գործով ԲՀՀ-Հայաստանի, Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ-ի, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի, Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի և Հայաստանի հելսինկյան կոմիտեի դիտարկումները և կառավարության պատասխանները։ Դիտարկումները ներկայացվել էին Վճիռների կատարման և բարեկամական կարգավորումների պայմանների վերահսկողության […]

Տեղեկանք «Արտակարգ դրության ազդեցությունը աշխատանքային և սոցիալական իրավունքների վրա և դրա հետևանքների չեզոքացմանն ուղղված միջոցառումները»

Սույն տեղեկանքը պատրաստվել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ  իրավաբաններ Նինա Հակոբյանի և Անահիտ Մկրտչյանի կողմից: ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրության հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց շրջանում առաջացել են աշխատանքային և քաղաքացիաիրավական այլ իրավահարաբերություններից ծագող խնդիրներ` հատկապես արտակարգ դրությամբ պայմանավորված անհաղթահարելի ուժի առնչությամբ: Փաստաթուղթն  ուղղված է արտակարգ դրության պայմաններում աշխատանքային և սոցիալական իրավունքների վերաբերելի օրենսդրական խնդիրների, […]

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ «Մարդու իրավունքների իրացման» տարեկան համաժողով 2020

2020թ.-ի մայիսի 20-21-ը կայացել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) տարեկան համաժողովը: Համաժողովին ՀՀ-ից մասնակցել են «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Արաքս Մելքոնյանը և իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը: Մայիսի 20-ին կայացած քննարկման օրակարգում ներառվել է կորոնավիորուսի բերումով հայտարարված արտակարգ դրության ազդեցությունը դատարանների գործունեության և հատկապես արդար դատաքննության իրավունքի ապահովման վրա: […]

Նռնակը պայթեց դեմքիս մոտ. Սարի թաղի հանցագործները 4 տարի անց անպատիժ են.

Թավշյա հեղափոխությունը մեծ հույսեր առաջացրեց նախորդ իշխանության օրոք իրավունքների զանգվածային խախտումների զոհ դարձած քաղաքացիների մոտ։ Ու չնայած քաղաքական իշխանությունը խոստանում է օրենքի ու իրավունքի գերակայության երկիր կառուցել, բազմաթիվ են այն մարդիկ, որոնք արդարության վերականգնման հույսով մինչ օրս անօգուտ թակում են պետական կառույցների դռները։ Չորս տարի առաջ Սարի թաղում ոստիկանական գործողություններից ծանր վնասվածքներ ստացած Խաչատուր Պետրոսյանը […]

Ազգային ժողովի անգործությունը մարդու իրավունքների զանգվածային խախտումներին արձագանքելու հարցում

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ փաստաբանները դեռևս 2019թ.-ի նոյեմբերի 1-ին դիմել էր ՀՀ Ազգային ժողովի նախագահին, բոլոր խմբակցություններին, ՀՀ Մարդու իրավունքների  պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովին, ՝ առաջարկելով  կազմակերպել խորհրդարանական լսումներ 2015 թ. հունիսի 23-ին, 2016 թ. հուլիսի 17-30-ին, 2018 թ. ապրիլի 16-23-ին տեղի ունեցած մարդու իրավունքների մասսայական, համակարգային խախտումների և դրանց արդյունքում տուժած անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանության […]