
Բաց նամակ-հայտարարություն
Արթուր Օսիպյանի ազատ արձակման պահանջ՝ ուղղված ՀՀ գլխավոր դատախազ Աննա
ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը ընդունել է վարույթ վերաքննիչ բողոքը և դատական նիստ նշանակել 2017թ. հունիսի 21-ին, ժամը 11:35-ին:
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ, SOS ինտերնետային հաղորդաշարի հաղորդավար Վիլեն Գայֆեջյանի փաստաբան Հայկուհի Հարությունյանը դիմել է ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան, բողոքարկելու թիվ ԵԱՔԴ/2551/02/15 գործով դատարանի որոշումը՝ ոստիկանության ներկայացուցիչներ Արթուր Մադաթյանի և Սերգեյ Զաքարյանի հայցի բավարարման և հրապարակային ներողություն խնդրելուն պարտավորեցնելու մասով, նյութական և դատավարական իրավունքի խախտման հիմքով:
Հիշեցնենք, որ 2015թ. հունիսի 1-ին Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս ՀՀ Ոստիկանության և ՀՀ ոստիկանության ծառայողներ Արթուր Ռաֆիկի Մադաթյանի և Սերգեյ Սերյոժայի Զաքարյանի հայց են ներկայացրել ընդդեմ ՏՕՏ ինտերնետային շոուի հաղորդավար Վիլեն Գայֆեջյանի՝ հաղորդման 11-րդ թողարկման ընթացքում հրապարակայնորեն արտահայտած վիրավորանքի համար անձին քաղաքացիական պատասխանատվության ենթարկելու պահանջով:
Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթունի վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը վճռել էր բավարարել հայցը մասնակիորեն մերժելով անձին քաղաքացիական պատասխանատվության ենթարկելու և նյութական փոխատուցում կատարելու պահանջը, սակայն բավարարելով պարտավորեցնելու Վիլեն Գաֆեջյանին ոստիկանության աշխատակիցներ Արթուր Մադաթյանից և Սերգեյ Զաքարյանից հրապարակայնորեն ներողություն խնդրելու պահանջը:
Ոստիկանները վիրավորանք էին համարել SOS-ի ինտերնետային հաղորդման այն հատվածը, որտեղ մեկնաբանվում էր ոստիկանների պահվածքը, երբ ոստիկանության ծառայողները փողոցի երկայնքով քարշ էին տալիս նախագահական նստավայրի դարպասների մոտ գտնվող խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերին:
Հայցվորները, որպես վիրավորական արտահայտությունների հիմնավորում ներկայացրել են ՀՀ ոստիկանության 02 լրատվական թողարկման սկզբնահատվածի ներկայացումը, հաղորդավարի կողմից ոստիկանության ծառայողի համազգեստի հետ ակնհայտ նույնացվող հագուստի կրումը, «սիրելի հայրենակիցներ, եթերում Գ ու հենց-ընենց յոթ հաղորդաշարի առաջին թողարկումն է» նախադասությունը, հաղորդավարի կողմից, աջ ձեռքի շարժումով ուսադիր ցույց տալը և «մենք՝ Գ ու հենց-ընենց յոթերս, ՀՀ քաղաքացու պաշտպաններն ենք, ծառաներն ու բարեկամները» արտահայտության օգտագործումը:
Ոստիկանները գտնում են, որ վերը նշված արտահայտությունները հավասարապես վերաբերելի են թե ոստիկանության ծառայողներին, թե ոստիկանության համակարգին:
Դատարանը համարել է, որ պատասխանողը գիտեր կամ առնվազն ակնհայտորեն պետք է իմանար նշված հաղորդման պատրաստման ընթացքում իր կողմից կատարված արտահայտությունների՝ վիրավորանք լինելու մասին, այսինքն՝ վերջինս ինչպես անձամբ, այնպես էլ միջնորդավորված կերպով հանդիսանում է վիրավորանք կատարած անձ:
post
THE CASE OF “SOS” INTERNET SHOW HAS BEEN APPEALED TO THE CIVIL COURT OF APPEAL

Արթուր Օսիպյանի ազատ արձակման պահանջ՝ ուղղված ՀՀ գլխավոր դատախազ Աննա

Քաղաքացիական հասարակության մի խումբ ներկայացուցիչներ դիմել են Եվրոպայի խորհրդի մարդու

ԻՊԱՍ-ը և գործընկեր կազմակերպությունները առաջարկներ են ներկայացրել Հանրության գերակա շահի

Արթուր Օսիպյանի անօրինական և ընտրովի քրեական հետապնդման վերաբերյալ Մենք՝ քաղաքացիական