Summary of the observation results of the election of candidate for the chairman of the Anti-Corruption Committee
On January 20, 2025, the interview stage of the competition
The article is available in Armenian
Խնդիրը՝ պետական տուրքից ազատելու կամ պետական տուրքի վճարումը հետաձգելու միջնորդությունը մերժվելու հիմքով հայցադիմումը վերադարձվելուց հետո միանգամայն այլ հիմքերով ներկայացված պետական տուրքի վճարումը հետաձգելու միջնորդությունը չքննարկելու և հայցադիմումը վարույթ ընդունելը մերժելու վերաբերյալ
2022 թվականի մարտի 18-ի որոշմամբ ՀՀ Վճռաբեկ դատարանը բավարարել է թիվ ՎԴ/9251/05/19 գործով հայցվոր Աշոտ Գրիգորյանի վճռաբեկ բողոքը, ում շահերը ներկայացնում է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ փաստաբան Նինա Հակոբյանը:
Դեռևս 2019 թվականի նոյեմբերի 5-ին հայցադիմում էր ներկայացվել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ մտավոր սեփականության գործակալության` ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով հայցվորին պատճառված ոչ նյութական և նյութական վնասների համար փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ վարչական ակտ ընդունելու պահանջով: Ներկայացվել է նաև միջնորդություն՝ հայցվորին պետական տուրքի վճարումից ազատելու կամ պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ՝ այն հիմնավորմամբ, որ հայցվորները պետք է ազատված լինեն իրավունքի խախտման հետևանքով պատճառված վնասների փոխհատուցման վերաբերյալ հայցով պետական տուրք վճարելու պարտականությունից: Ներկայացված միջնորդությունը մերժվել է, իսկ հայցադիմումը՝ վերադարձվել:
25.11.2019թ. հայցը վերստին մուտքագրվել է ՀՀ վարչական դատարան՝ այս անգամ խնդրելով հետաձգել պետական տուրքի վճարումը վերջինիս ֆինանսական և սոցիալական դրությամբ պայմանավորված։
Դատարանը որոշմամբ մերժել է հայցադիմումի վարույթ ընդունումը՝ հիմքում դնելով նախապես ներկայացված՝ պետական տուրքից ազատելու կամ պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ ներկայացված միջնորդության մերժումը և հայցադիմումը վերադարձնելուց հետո նշված սխալը չուղղելու հանգամանքը՝ ըստ էության ուշադրության չարժանացնելով նոր հանգամանքներով ներկայացված միջնորդությանը, որով Հայցվորին թույլ չի տվել իր գործը քննության առարկա դարձնել Դատարանում և իրացնել իր հիմնարար իրավունքները:
2019թ դեկտեմբերի 12-ին «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք: ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի կողմից որոշում է կայացվել բերված վերաքննիչ բողոքը մերժելու վերաբերյալ:
Կազմակերպության փաստաբանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքում անդրադարձ է կատարվել այս խումբ գործերով առկա իրավակարգավորումներով իրավունքի զարգացման խնդիրներին և մասնավորապես այն հարցին, թե արդյոք կրկին ներկայացված հայցադիմումում միանգամայն այլ հիմքով պետական տուրքի վճարումը հետաձգելու միջնորդությունը չքննարկելը և անձին պետական տուրքի վճարման գծով արտոնություն չտրամադրելը չի խախտում դատարանի մատչելիության սկզբունքը։
Վճռաբեկ դատարանը որոշմամբ, ի թիվս այլնի, արձանագրել է, որ
Վճռաբեկ դատարանը նման հիմնավորումներով բավարարել է վճռաբեկ բողոքը, վերացրել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 03․02.2020 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը, և կայացրել նոր դատական ակտ․ վերացնել ՀՀ վարչական դատարանի 04․12․2019 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը և պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ Աշոտ Գրիգորյանի միջնորդությունը քննարկելու համար գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան:
On January 20, 2025, the interview stage of the competition
On behalf of the undersigned civil society organizations, we welcome
Over two dozen Armenian human rights NGOs and individual defenders
Coalition for the ICC The Coalition for the International Criminal