Supplementary Human Dimension Meeting/Day 2
The speech by PRWB legal expert Anna Melikyan at the
Մի քանի ամիս է, ինչ Բարձրագույն դատական խորհուրդը չի կարողանում հաղթահարել վարչական դատարանի դատավորների նշանակման ճգնաժամը: Բանն այն է, որ դատական օրենսգրքի որոշ հոդվածների միջև հակասություններ կան, որոնցով պայմանավորված՝ ԲԴԽ-ն չի կարողանում վարչական դատարանի դատավորի թեկնածու ներկայացնել ՀՀ նախագահին: Այսպես. ամիսներ շարունակ վարչական դատարանում դատավորի երկու թափուր հաստիք է առկա: Այդ հաստիքներում նշանակելու համար, օրենքով սահմանված կարգով, առաջարկներ են արվել դատավորների ցուցակում բարձր միավոր ունեցող թեկնածուներին: Ցուցակում բարձր միավորներ, ըստ հաջորդականության, ունեն հետևյալ անձինք՝ Մախմուդյան Ռուստամ (ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր), Դանիելյան Դանիել, Ազրոյան Ռուզաննա և Մաքեյան Ռոբերտ: Մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ Ռուստամ Մախմուդյանը չի հայտնել, թե երբ է ինքը մերժել վարչական դատարանի դատավորի թեկնածու լինելու համար ԲԴԽ-ի կողմից ներկայացված առաջարկը: Քանի որ Ռուստամ Մախմուդյանը ներկայում ԱԺ պատգամավոր է, չի կարող միաժամանակ լինել դատավորի թեկնածու: Դրանով էլ պայմանավորված՝ արձանագրենք, որ Ռուստամ Մախմուդյանը մերժել է դատավոր դառնալու ԲԴԽ-ի առաջարկը: Հաջորդիվ ԲԴԽ-ն առաջարկ է արել ցուցակում առկա մյուս անձանց՝ Դանիել Դանիելյանին և Ռուզաննա Ազրոյանին: Վերջիններս ընդունել են ԲԴԽ-ի առաջարկը, որից հետո՝ մայիսի 3-ին կայացած փակ գաղտնի քվեարկության ժամանակ չեն ստացել ԲԴԽ-ի անդամների ձայների մեծամասնությունը: Այդ իսկ պատճառով նրանց անունները չեն ներկայացվել նախագահին՝ համապատասխան հրամանագիրը ստորագրելու համար:
Իրավական ճգնաժամն ու հաղթահարման ուղիները
Դատավորի թեկնածու առաջադրելու համար ԲԴԽ-ն գաղտնի քվեարկություն կազմակերպելու համար հիմք է ընդունել «Դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 5-րդ մասը: Նշանակման ենթակա դատավորների թեկնածուներին նախագահի հաստատմանը ներկայացնելու ԲԴԽ-ի որոշումներն ընդունվում են խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ գաղտնի քվեարկությամբ:
«Դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքում բացակայում է առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնում նշանակվելու առաջարկություն ստացած և համաձայնություն տված թեկնածուին նշանակման համար նախագահին չներկայացնելու մասին դրույթ: Այսինք, եթե դատավորի թեկնածուն ԲԴԽ-ում գաղտնի քվեարկության ժամանակ չի ստանում մեծամասնության աջակցությունը, հայտնվում է փակուղում: Ո՛չ կարող են նրան ներկայացնել նախագահին, ո՛չ էլ կարող են ցուցակի հաջորդ ներկայացուցչին հրավեր ուղարկել: ԲԴԽ-ի՝ այս թեմայով միակ հայտարարությունից չէր հասկացվում՝ ի՞նչ գործողություններ են հետևել գաղտնի քվեարկությանը:
Նախագահի աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Էմիլ Տարասյանը մեզ հայտնեց, որ նախագահին վարչական դատարանի դատավորի նշանակման վերաբերյալ առաջարկություն չի ներկայացվել:
Դատական օրենսգրքում տեղ գտած անորոշությունը պարզաբանելու նապատակով գրավոր հարցում ուղարկեցինք ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանին, որին օրենքով սահմանված ժամկետների խախտմամբ պատասխանեց Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը: «Խորհուրդը (ԲԴԽ), արձանագրելով ՀՀ Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 5-րդ մասի և 117-րդ հոդվածի 1-ին մասի միջև առկա հնարավոր ներքին հակասության խնդիրը՝ առկախել է քվեարկության արդյունքների հիման վրա համապատասխան որոշման կայացումը (այդ թվում՝ քվեարկության ներկայացված թեկնածուներին ցուցակից հանելու վերաբերյալ)` հիշյալ խնդրի կապակցությամբ հնարավոր լուծումներ գտնելու և օրենքից բխող որոշումներ կայացնելու նպատակով»,- գրել է Կարեն Փոլադյանը հարցման պատասխանում: Դատական դեպարտամենտի ղեկավարը նշել է նաև, որ խորհուրդը նախաձեռնել է քննարկումների շարք, այդ թվում Արդարադատության նախարարության ներկայացուցչի և դատավորի թեկնածուներ Դանիել Դանիելյանի և Ռուզաննա Ազրոյանի մասնակցությամբ: Բացի դա, ԲԴԽ-ի աշխատակարգով նախատեսվել է դրույթ, որի համաձայն՝ Դատական օրենսգրքի 110-րդ և 117-րդ հոդվածներով նախատեսված գաղտնի քվեարկությունը կարող է վերաբերելի լինել բացառապես ընթացակարգային հարցերին: «Արդյունքում, խորհուրդը նախատեսել է խորհրդի անունից, այդ թվում՝ ՀՀ վարչական դատարանում առկա դատավորների 2 թափուր տեղերի լրացման նպատակով, ներկայացնել առաջարկություններ»,- գրել է Կարեն Փոլադյանը՝ միտումնավոր կամ առանց միտումի, չհստակեցնելով, թե ո՞ւմ են ներկայացվելու այդ առաջարկությունները:
ՀՀ Արդարադատության նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանը մեր հարցին ի պատասխան հայտնեց, որ ներկայում Արդարադատության նախարարությունը նախաձեռնել է «Դատական օրենսգրքով» սահմանված նշանակման ենթակա դատավորների թեկնածուներին հանրապետության նախագահին առաջարկելու համար Բարձրագույն դատական խորհրդում իրականացվող գաղտնի քվեակարգի փոփոխությանն ուղղված գործընթաց: Կարող ենք արդեն արձանագրել, որ համապատասխան օրենսդրական նախագծի մշակման համար կպահանջվի մի քանի ամիս:
Վարչական դատարանը գերծանրաբեռնվում է
Վարչական դատարանի դատավորի նշանակման խնդրի առկախումը խախտում է այլոց իրավունքները, մասնավորապես, այն անձանց, որոնք դիմում են վարչական դատարան: Միայն 2017 թվականի ընթացքում վարչական դատարանում առկա է եղել 23 հազար 95 գործ: Սա այն դեպքում, երբ վարչական դատարանի դատավորների թիվը կազմել է 24: Այսօր 24 դատավորի փոխարենառկա է 22 դատավոր: Եթե 24 դատավորի պարագայում յուրաքանչյուրին բաժին է հասել 962 գործ, ապա 22 դատավորի պարագայում յուրաքանչյուրին կհասնի 1049 գործ (ներառյալ` վարույթ չընդունված գործերը): Հաշվի առնելով, որ վարչական դատարանը ամենածանրաբեռնված դատարաններից մեկն է, ապա 2 դատավորի չնշանակումը ուղղակի ծանրաբեռնում է դատարանը, և խախտվում է քաղաքացիների՝ ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունքը:
Խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքը՝ բարձրագույն դատական խորհրդում
Հաշվի առնելով վարչական դատարանի նշանակությունը ընտրական գործընթացներում, նաև այդ դատարանում նշված անձանց չնշանակելու խնդրի կարևորությունը, հավանական է, որ ԲԴԽ-ում հարմար են գտել խնդրի լուծման հետևյալ սցենարը: Այն է՝ ԲԴԽ-ում գաղտնի քվեարկության ժամանակ խորհրդի մեծամասնության ձայները չստացած թեկնածուներ Դանիել Դանիելյանին և Ռուզաննա Ազրոյանին վարչական դատարանի Երևան քաղաքի նստավայրում չնշանակելու պլան է մշակվել: Բարձրագույն դատական խորհրդի՝ ապրիլի 9-ի որոշմամբ սահմանվել է Դատական օրենգիրք սահմանադրական օրենքի ուժով կատարման ենթակա գործողություների ծրագիրը: Ծրագրի հավելվածի 4-րդ կետը սահմանվում է հետևյալ կերպ. «Առաջին ատյանի դատարանների Դատական օրենսգրքով չսահմանված նստավայրերի, նստավայրերի սպասարկման տարածքների, դատավորների՝ ըստ նստավայրերի և մասնագիտական բաշխում ու թվակազմի սահմանում»: Այս գործողությունը (այն ենթադրում է նաև դատավորների տեղափոխություն) պետք է իրականացվի մինչև հուլիսի 9-ը: Նշված աշխատանքը համակարգում է ԲԴԽ անդամ (3 տարի ժամկետով), ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Ռուզաննա Հակոբյանը: Բոլորովին վերջերս Ռուզաննա Հակոբյանը խնամիական հարաբերություններ է հաստատել վարչական դատարանի Գյումրու նստավայրի դատավոր Էդվարդ Նահապետյանի հետ: Նահապետյանի որդին շուտով կամուսնանա Հակոբյանի դստեր հետ: Ծրագրված է, որ Էդվարդ Նահապետյանը Գյումրիից կտեղափոխվի Երևան: Բացի դա, հավանաբար տեղի կունենա ևս մեկ այդպիսի վերադասավորում՝ որեւէ դատավորի տեղափոխում մարզից Երևան, որի արդյունքում Դանիել Դանիելյանին և Ռուզաննա Ազրոյանին Երևանի փոխարեն կնշանակեն մարզերում:
Օրենսդրական այս տեսակ բացերը, դատական իշխանության համակարգում առկա ոչ առողջ մթնոլորտը կարող են ավելի խորացնել դատական համակարգի նկատմամբ հանրության տարեց տարի խորացող անվստահությունը:
Աղբյուրը՝ sut.am
post
The speech by PRWB legal expert Anna Melikyan at the
The speech by PRWB legal expert Anna Melikyan at the
On January 20, 2025, the interview stage of the competition
On behalf of the undersigned civil society organizations, we welcome