Կարծիք «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում և վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի վերաբերյալ
11.03.2026թ․ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարկվել են «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ նաև՝ Նախագծեր, https://e-draft.am/projects/9887/about), որոնց շրջանակներում առաջարկվում է վարչական պատասխանատվություն սահմանել այն անձանց համար, ովքեր հնչեցրել կամ տարածել են ատելության խոսք, ինչպես նաև այն հարթակների համար, որոնք սահմանված ժամկետում չեն հեռացրել նման բովանդակությունը։ Առաջարկվում է նաև ատելության խոսքից տուժած անձի կամ անձանց հնարավորություն ընձեռել դատական կարգով պահանջելու հեռացնել ատելության խոսք համարվող հրապարակային խոսքը, հրապարակել դատարանի վճիռը, հրապարակայնորեն ներողություն խնդրել, ինչպես նաև պահանջել ոչ նյութական վնասի հատուցում։
ԻՊԱՍ-ը և գործընկեր կազմակերպությունները կարծիք են ներկայացրել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում և վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի վերաբերյալ։
Համաձայն ներկայացված կարծիքի՝ Նախագծերը իրենց ներկայիս խմբագրությամբ պարունակում են արտահայտվելու ազատության իրավունքի ոչ իրավաչափ սահմանափակման, ԶԼՄ-ների գործունեության վտանգման և նախատեսված իրավական պատասխանատվության միջոցների կամայական կիրառման լուրջ ռիսկեր։ Նշված հանգամանքներում պահանջում ենք Նախագծերը անհապաղ հանել շրջանառությունից և լրամշակել դրանք՝ ապահովելով քաղաքացիական հասարակության, ԶԼՄ-ների և այլ շահագրգիռ կողմերի լիարժեք և ներառական մասնակցությունը համապատասխան քննարկումների շրջանակներում։
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ
Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
«Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն»
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ
«Հելսինկյան ասոցիացիա» ԻՀԿ
Ներկայացված կարծիքի ամբողջական տեքստին կարող եք ծանոթանալ կից փաստաթղթում։

11.03.2026թ․ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարկվել են «Հայաստանի

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ ծրագրերի համակարգող Աննա Մելիքյանը մասնակցել

Արցախից բռնի տեղահանված հայերի նկատմամբ ատելության և անհանդուրժողականության մթնոլորտի վերաբերյալ

Մարտի 17-ին Երևանում «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի նախաձեռնությամբ անցկացվեց