Իրավապաշտպան կազմակերպությունները ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեին ներկայացրել են երրորդ կողմի միջամտություն՝ Արցախի շրջափակման հետևանքով տեղաշարժի իրավունքը խախտելու գործով

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն՝ գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեին ներկայացրել է երրորդ կողմի միջամտություն՝ Լաչինի միջանցքի շրջափակման և Լեռնային Ղարաբաղի (Արցախ) բնակչության համար դրա մարդասիրական և իրավական հետևանքների վերաբերյալ։ Դիրքորոշումը ներկայացնում է փաստական եզրակացություններ և իրավական վերլուծություն 2020 թվականի հրադադարի համաձայնագրից հետո Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհի` Լաչինի միջանցքի […]