ՔՀԿ-ների հայտարարությունը քաղաքացիական հասարակության բնապահպանական կազմակերպություններին թիրախավորելու վերաբերյալ
Հայաստանում գործող քաղաքացիական հասարակության կազմակերպությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ բարձրացնելով քաղաքացիական հասարակության բնապահպանական կազմակերպությունների թիրախավորման հարցը։
Հայտարարության մեջ մասնավորապես ասված է․
«Մենք՝ Հայաստանում գործող քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպություններս, դատապարտում ենք «Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիա»-ի 02.02.2026-ի «Մտահոգություն՝ արտասահմանյան ՀԿ-ների Հայաստանում կասկածելի գործունեության վերաբերյալ» հայտարարությունը, որը թիրախավորում է Հայաստանի քաղաքացիական կազմակերպությունների և սոցիալ-էկոլոգիական խոցելիություն ունեցող համայնքների բնակիչների հետ համագործակցող եվրոպական հասարակական կազմակերպությանը, ի դեմս «Արնիկա» չեխական կազմակերպության, այդպիսով նաև նրա գործընկեր հանդիսացող հայաստանյան հասարակական կազմակերպություններին և հանքարդյունաբերությունից տուժող համայնքների բնակիչներին։
Նման դիրքորոշումը և պահանջը փաստացի իրենից ներկայացնում է Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և քաղաքացիների նկատմամբ ապատեղեկատվական արշավի օրինակ, քանի որ հիմք է հանդիսանում տարածվող կեղծ նարատիվների և Հայաստանում բնապահպանների և համայնքների բնակիչների նկատմամբ ճնշումների ալիքի առաջացմանը։ Իսկ նպատակն ակնհայտ է՝ լռեցնել քաղաքացիական հասարակությանը, համայնքների բնակիչներին և զրկել սեփական իրավունքները պաշտպանելու փաստահեն հիմքից։
Մինչև 2018 թվականի հեղափոխությունը Հայաստանի բազմաթիվ համայնքների տասնյակ քաղաքացիներ պայքարում էին իրենց էկոլոգիական իրավունքների, շրջակա միջավայրի աղտոտման խնդիրների և իրենց տնտեսությանը պատճառված վնասների համար, սակայն նրանց ձայնը ոչ միայն լսելի չէր, այլ նաև ճնշվում էր և թիրախավորվում անհիմն մեղադրանքներով։
2018 թվականի հեղափոխությունից հետո, արձագանքելով տեղական հասարակական կազմակերպությունների և շրջակա միջավայրի աղտոտումից տուժած քաղաքացիների կարիքներին, չեխական «Արնիկա» կազմակերպությունը, որը մասնագիտացած է քիմիական և շրջակա միջավայրի հետազոտություններում, համայնքի բնակիչների և տեղական կազմակերպությունների հետ համագործակցության հարցերում, որպես փորձագետ կազմակերպություն, ներգրավվեց քիմիական աղտոտմանը ենթարկված համայնքներում ռիսկերի ուսումնասիրմանը։
«Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիա»-ի հայտարարության հեղինակները կասկած են հայտնում Միջազգային քիմիական անվտանգության կազմակերպություններում փորձագետ հանդիսացող (IPEN) ճանաչված փորձագետների մասնագիտական մոտեցումների և Եվրոպական Միությունում առողջապահական և տեխնիկական ինստիտուտների պետական հավատարմագիր ունեցող լաբորատորիաներում իրականացված ուսումնասիրությունների վերաբերյալ, որը նույնիսկ մեկնաբանելն անիմաստ է։
Միայն կարող ենք փաստել, որ իրականացված հետազոտությունների արդյունքներով՝ 2021 թվականին ավելի քան 60 քաղաքացիներ սոցիալ-էկոլոգիական խոցելիության համայնքներից դիմել են դատարան իրենց առողջությանը և սեփականության պատճառված վնասների փոխհատուցման պահանջով։ Գործընթացը շարունակվում է, մարդիկ վճռական են իրենց իրավունքների պաշտպանության համար հասնել մինչև Մարդու իրավունքների Եվրոպական դատարան։ Ավելին, 2022 թվականին Դեբեդ գետի ջրերի աղտոտման փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում այդ հայցվորներից 11-ը 2025 թվականին Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կողմից ճանաչվել են տուժող։
Հայտարարության մեջ զարգացվում է երրորդ երկրների կողմից այս գործընթացը օգտագործելու նարատիվը, ինչը շատ վաղուց՝ դեռևս մինչև հետազոտությունների իրականացումը օգտագործվող նարատիվ էր։ Սակայն պետք է փաստենք, որ Հայաստանում շատ վաղուց շրջակա միջավայրի մոնիտորինգ իրականացվում է և արդյունքները հրապարակվում են պետական լիազոր մարմինների կողմից, և այդ տվյալները հասանելի են։
Հայտարարության մեջ մեջբերվող նարատիվները նպատակ ունեն՝
Վերջին նարատիվը առհասարակ հակոտնյա է Հայաստանում ժողովրդավարության, զարգացման, խաղաղության կառուցման և միջազգային համագործակցության տեսլականին։
Նման գործընթացը Հայաստանում պարբերաբար հանգեցնում է սոցիալ-էկոլոգիական իրավունքներով զբաղվող կազմակերպությունների և համայնքների բնակիչների նկատմամբ ճնշումների, ինչը դրսևորվում է հրապարակային թիրախավորումներով, երբեմն ընդհուպ տեղական ինքնակառավարման մարմինների և այլ ինստիտուտների կողմից գործունեության խոչընդոտումներով։ Սա ամբողջովին հակասում է ժողովրդավարության, Եվրոմիության հետ CEPA համաձայնագրիի և Հայաստանի եվրաինտեգրման գործընթացի տրամաբանությանը։
Հայտարարության ողջ բովանդակությունը խախտում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 12-րդ հոդվածը, մասնավորապես 2-րդ կետը՝ «Յուրաքանչյուր ոք պարտավոր է հոգ տանել շրջակա միջավայրի պահպանության մասին»։ Ավելին, նման մոտեցումը ուղղակի փորձ է հայաստանյան և այլ պետությունների քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միջև համագործակցությունը ներկայացնել որպես մարտահրավեր պետությանը և հասարակության անվտանգությանը, մինչդեռ այն ուղղված է Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական ինստիտուտների, մարդու իրավունքների, առողջ միջավայրում ապրելու իրավունքի, հաշվետու և թափանցիկ կառավարման կարողությունների զարգացմանը։
Մենք, քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպություններս, նման մոտեցումը գնահատում ենք որպես եվրոպական և միջազգային քաղաքացիական հասարակության կառույցների և նրանց հետ համագործակցող հայաստանյան հասարակական կազմակերպությունների ու ազդակիր համայնքների բնակիչների ուղղակի թիրախավորում։
Դատապարտում ենք ապատեղեկատվական արշավներն ու կեղծ նարատիվների տարածումը, որոնք խեղաթյուրում են Հայաստանում ժողովրդավարական գործընթացները, վնասում են մարդու իրավունքների իրացմանը, ուղղված են միջազգային համագործակցությունից հայաստանյան կազմակերպությունների մեկուսացմանը և հանդիսանում են ճնշումների պատճառ, հակասում են Հայաստանի Հանրապետության ժողովրդավարացման օրակարգին և նպաստում են Հայաստանի ժողովրդավարացմանը դիմակայող հակաժողովրդավարական կառավարությունների և ուժերի ջանքերին։

Հայաստանում գործող քաղաքացիական հասարակության կազմակերպությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան և Ադրբեջան կատարելիք այցի

2026թ․ փետրվարի 3-ին սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում տարածվել է տեսանյութ,

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն աշխատանքի է հրավիրում քաղաքացիական և