ԻՊԱՍ փորձագետը Վարշավայում մասնակցում է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի աշխատաժողովին

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական փորձագետ Հասմիկ Հարությունյանը հոկտեմբերի 29-30-ը Վարշավայում մասնակցում է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ/ODIHR) կողմից կազմակերպված իրավունքի գերակայության և վարչական արդարադատության անկախության վերաբերյալ աշխատաժողովին։ Երկօրյա միջոցառումն իրականացվում է «Արևելյան գործընկերության երկրներում ավելի ուժեղ ժողովրդավարական ինստիտուտներ» ծրագրի շրջանակում: «Դատական համակարգի ինստիտուտների նկատմամբ հանրային վստահության վերականգնման գործիքներ» թեմայով պանելային […]