Զեկույց․2022-2023 թթ․ընդհանուր ընթացակարգով դատավորների ընտրության մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ

Սույն զեկույցն ամփոփում է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի կողմից դիտարկված դատավորների թեկնածուների հավակնորդների քրեական, քաղաքացիական և վարչական մասնագիտացման բաժինների համալրման նպատակով ընդհանուր ընթացակարգով անցկացված որակավորման ստուգումների մշտադիտարկման արդյունքները։ Մասնավորապես, 2022 թվականի մայիսի 24-ին և 25-ին տեղի ունեցած քրեական և քաղաքացիական մասնագիտացման բաժինների որակավորման գրավոր ստուգումները, 2022 թվականի հոկտեմբերի 21-ին կայացած վարչական մասնագիտացման բաժնի որակավորման […]