Զեկույց Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետի և վարչության պետի տեղակալի թեկնածուների ընտրության բաց մրցույթի դիտարկման արդյունքների վերաբերյալ
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից դիտարկվել է 2025 թվականի մայիսի 14-ին տեղի է ունեցած ՀՀ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետի և վարչության պետի տեղակալի թեկնածուների ընտրության բաց մրցույթը։ Սույն զեկույցը պատրաստվել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Դատական ավելի մեծ բարեփոխումների խթանում» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն […]