ՔՀԿ-ների հայտարարությունը ԶՊՄԿ կողմից իր նախկին աշխատակիցների դեմ ներկայացված դատական հայցի վերաբերյալ
Մենք` քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, հայտնում ենք մեր խորը մտահոգությունը Հայաստանում SLAPP (strategic lawsuit against public participation – SLAPP/ռազմավարական հայցեր ընդդեմ հանրային մասնակցության-ՌՀԸՀՄ) գործընթացների շարունակական զարգացմամբ, որը գնալով ձեռք է բերում ավելի վտանգավոր դրսեւորումներ՝ ՀՀ-ում վտանգելով ժողովրդավարությունը եւ մարդկանց սահմանադրական իրավունքները։ 2025 թվականի հունվարի 31-ից մինչեւ փետրվարի 10-ը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲԸ /ԶՊՄԿ/ աշխատակիցների կողմից իրականացված սոցիալական բնույթի գործադուլը […]