ՀՀ հակակոռուպցիոն դատարանի կողմից ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթների մշտադիտարկում
2025 թ. մայիսի 15-ին կազմակերպել ենք քննարկում՝ «ՀՀ հակակոռուպցիոն դատարանի կողմից ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթների մշտադիտարկում․ Օրենսդրական և պրակտիկ խնդիրների քննարկում» թեմայով։ Քննարմանը ներկայացրել ենք 2023-2024 թվականներին իրականացված ՀՀ հակակոռուպցիոն դատարանի վարույթում գտնվող 26 գործերի մշտադիտարկման արդյունքները։ Մշտադիտարկման արդյունքներն ամփոփվել են նաև ՀՀ սահմանադրական դատարանի ս․թ․ ապրիլի 16-ի որոշմամբ հայտնած դիրքորոշումների լույսի ներքո։ […]