Դատավորների կարգապահական պատասխանատվության պրակտիկայի վերաբերյալ քննարկում
2025 թ. մայիսի 6-ին տեղի ունեցավ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը կազմակերպած քննարկումը՝ «Դատավորների կարգապահական պատասխանատվության պրակտիկան. 2023 թ. հուլիս–2024 թ. օգոստոս ամիսն ընկած ժամանակահատվածում քննված վարույթների ուսումնասիրություն» թեմայով։ Քննարկման ընթացքում ներկայացվել են Բարձրագույն դատական խորհրդի կողմից իրականացված կարգապահական վարույթների մշտադիտարկման և կայացված որոշումների վերլուծության արդյունքները, ինչպես նաև վերհանված օրենսդրական և պրակտիկ խնդիրները։ Միջոցառմանը […]