ՀՀ քննչական կոմիտեն ԻՊԱՍ հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության մի խումբ ծառայողների կողմից փողոցում կանգնած մեքենայի վարորդի նկատմամբ կիրառված բռնության դեպքի առթիվ
ՀՀ քննչական կոմիտեն «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության մի խումբ ծառայողների կողմից փողոցում կանգնած մեքենայի վարորդի նկատմամբ կիրառված բռնության դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասին 1-ին և 4-րդ կետերով նախատեսված հանցագործության հատկանիշներով։
Հիշեցնենք, որ ըստ համացանցում հրապարակված տեսանյութերի՝ 2025 թվականի ապրիլի 2-ին ՀՀ ներքին գործերի նախարարության պարեկային ծառայության մի խումբ ծառայողների կողմից բռնություն է գործադրվել փողոցում կանգնած մեքենայի վարորդի նկատմամբ, մասնավորապես վարորդին բռնությամբ հանում են մեքենայից, քաշքշում և պառկեցնում գետնին, հագցնում ձեռնաշղթաներ, այն պայմաններում, երբ անձի կողմից որևէ դիմադրություն չի ցուցաբերում։ Ըստ ՆԳՆ պարզաբանման՝ անձը բերման էր ենթարկվել ՀՀ համայնքային ոստիկանության կենտրոնական բաժին։
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն վերոգրյալի առթիվ հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել և խնդրել նախաձեռնել քրեական վարույթ՝ ոստիկանության համապատասխան աշխատակիցների նկատմամբ հարուցելով քրեական հետապնդում, քանի որ պարեկների գործողություններում առկա է հանցակազմ՝ ոստիկանների կողմից ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելով կամ լիազորություններն անցնելով՝ զուգորդված բռնության գործադրմամբ և անձի նկատմամբ անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի դրսևորմամբ։

Հայաստանում գործող քաղաքացիական հասարակության կազմակերպությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան և Ադրբեջան կատարելիք այցի

2026թ․ փետրվարի 3-ին սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում տարածվել է տեսանյութ,

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն աշխատանքի է հրավիրում քաղաքացիական և