Խախտելով միջազգային պարտավորությունները․ Հռոմի ստատուտի վավերացումից 1․5 տարի անց Հայաստանը Միջազգային քրեական դատարան չի դիմել
Հռոմի ստատուտը ՀՀ-ն վավերացրեց Պուտինին ձերբակալելու համա՞ր, թե՞ հայ ժողովրդի նկատմամբ հանցագործություններ կատարած անձանց պատասխանատվության ենթարկելու նպատակով․ ստատուտի վավերացմանը նախորդած քննարկումների ընթացքում հենց այս հարցն էր քաղաքական օրակարգում, քանի որ Հռոմի կանոնադրության վավերացման գործընթացը համընկավ Միջազգային քրեական դատարանի կողմից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր տալու որոշման հետ։ Մինչ ընդդիմադիրները պնդում էին, որ ստատուտը վավերացվում […]