Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

Ռասայական խտրականության վերացման միջազգային օր

Այսօր Ռասայական խտրականության վերացման միջազգային օրն է։

«Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակներում Հայաստանը 2021 թվականի սեպտեմբերի 16-ին Արդարադատության միջազգային դատարան հայց է ներկայացրել ընդդեմ Ադրբեջանի։

Հայցում ներկայացվել է, որ հակահայ ատելությունը Ադրբեջանում պետական քաղաքականություն է, այն դասավանդվում է դպրոցներում և արտահայտվում է պետական բարձրագույն մակարդակներում, ինչի հետևանքով հայերը ենթարկվել են համակարգային խտրականության, զանգվածային սպանությունների, խոշտանգումների և այլ բռնությունների։ Հարյուր հազարավոր հայեր հարկադրաբար տեղահանվել են Ադրբեջանից՝ փախչելով իրենց կյանքը փրկելու համար։

Ներկայացված հայցի շրջանակներում Դատարանը մերժել է Ադրբեջանի առարկությունները՝ կապված իր իրավասության հետ, այդ թվում՝ այն պնդումը, որ Հայաստանի որոշ պահանջներ դուրս են Դատարանը իրավասությունից, քանի որ դրանք իբր հիմնված չեն Կոնվենցիայում նշված ռասայական խտրականության արգելված հիմքերի վրա։ Դատարանը շեշտել է, որ ռասայական խտրականությունից պաշտպանությունն ուժի մեջ է մնում նաև զինված հակամարտության պայմաններում, ինչպես զինծառայողների, այնպես էլ քաղաքացիական անձանց նկատմամբ։ Դատարանը եզրահանգել է, որ Հայաստանի կողմից նշված արարքները կարող են հանդիսանալ ռասայական խտրականություն՝ ազգությամբ հայ  զինծառայողների և քաղաքացիական անձանց նկատմամբ՝ նպատակ ունենալով խախտելու այն իրավունքները, որոնք պաշտպանված են Կոնվենցիայով։

Թեև դատարանը սահմանել է Ադրբեջանի հակափաստարկային ներկայացման ժամկետը՝ մինչև 2025 թվականի նոյեմբերի 12-ը, Ադրբեջանը, ուժի կիրառման սպառնալիքով, ստիպել է Հայաստանին համաձայնել միջպետական բոլոր գործերի, այդ թվում՝ այս գործի հրաժարմանը՝ որպես խաղաղության պայմանագրի մի մաս։

Պնդում ենք, որ Արդարադատության միջազգային դատարանում ռասայական խտրականության հիմքով միջպետական գանգատից հրաժարվելը հավասարազոր կլինի  ռասայական խտրականության քաղաքականությունը արտոնելուն և կհանդիսանա Կոնվենցիայով ստանձնած Հայաստանի Հանրապետության պարտավորությունների խախտում, այդ թվում՝ «անհապաղ, բոլոր հնարավոր եղանակներով վարել ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման քաղաքականություն։ 

INTERESTING POSTS

«Ասում էին՝ մենք հայերով պետք է շնորհակալ լինենք իրենց, որ տեղում չեն սպանել, այլ դատում են հայերին»․ Աննա Մելիքյանը՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ համաժողովին ադրբեջանցիների ելույթների մասին

«Ադրբեջանը տարիներ շարունակ փորձում է թելադրել տեղեկատվական պատերազմի հարցերը»,- «Մեդիա